Գերմանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն այս շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին լրագրողներին հայտնել Է Բեռլինում արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախարարը ուրբաթ առավոտյան կմեկնի Հայաստան և Ադրբեջան։ Նա նախ կժամանի Երևան, որտեղ կհանդիպի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նշվում է, որ Բերբոքը ծրագրում է նաև այցելություն Լեռնային Ղարաբաղից փախստականների տեղավորման կենտրոն:
Ըստ աղբյուրի՝ նոյեմբերի 4-ին նա կմեկնի Բաքու, որտեղ նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
«Գերմանիան հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության, քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման օգտին», - ասել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: