ՀՀ իշխանություններն իմ դեմ քրեական գործ են հարուցել․ Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը տեղեկացնում է, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել։
«Սիրելի ֆեյսբուքյան հանրություն, մամուլի ներկայացուցիչներ։ Տեղեկացնում եմ ձեզ, որ ՀՀ իշխանություններն իմ դեմ քրեական գործ են հարուցել։ Այդ գործով առաջին դատական նիստը կկայանա 2023թ նոյեմբերի 10-ին ժամը 16։00, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան 20 հասցեում, 5-րդ դահլիճ, դատավոր Մանվել Շահվերդյան։ Մամուլի հարգարժան ներկայացուցիչներ, կներեք որ չեմ պատասխանում ձեր զանգերին։ Ում որ հետաքրքիր է համեցեք դատական նիստի»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ի վիճակի չենք լինելու ռուսների թշնամին. Հրանտ Բագրատյան
- Այս նոր շրջափակման կնքահայրը փաշինյանն է. Հրանտ Բագրատյան
- Թուրքիան պահանջում է գերբից հանել Արարատ սարը և Փաշինյանն ուզում է մեզ սովորեցնել Արագած սարին․ Հրանտ Բագրատյան