Ադրբեջանի կողմից գերեվարված Դավիթ Իշխանյանը 2 անգամ կապ է հաստատել հարազատներին հետ
Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվից 2 անգամ կապ է հաստատել հարազատներին հետ։ Նրա որդին «Ազատությանը» փոխանցել է, որ հայրն առաջին անգամ հոկտեմբերի 10-ին է իրենց զանգահարել, 2-րդ անգամ՝ հոկտեմբերի 13-ին։
«Ասաց, որ նորմալ է ամեն ինչ, ուրիշ ոչ մի բան»,- պատմեց Արմեն Իշխանյանը՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 19-ին Արցախի Ազգային ժողովի նախագահին այցելել են նաև Կարմիր Խաչի ներկայացուցիչները։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն 4 ամսով կալանավորել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին
- ՀՀ ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները
- Ադբրբեջանական ԶԼՄ-ները գրում են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին