Հանկարծամահ է եղել Հայաստանի եվրոպական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Սոնա Հայրապետյանը
Հանկարծամահ է եղել Հայաստանի եվրոպական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Սոնա Հայրապետյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի եվրոպական համալսարանից։
«Սրտի կսկիծով և խորը ցավով տեղեկացնում ենք, որ հանկարծամահ է եղել Հայաստանի եվրոպական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Սոնա Հայրապետյանը:
Նրա կյանքը և բազմամյա հարուստ գործունեությունը ոգեշնչող օրինակ են բոլորիս համար: Լինելով լավ մարդ, վառ անձնավորություն, գիտակ մանկավարժ, պրոֆեսիոնալ և հմուտ մասնագետ, ընտանիքի օրինակելի կին և ծնող՝ Սոնա Հայրապետյանի հարուստ կերպարը միշտ ամուր կմնա մեր սրտերում և ուղենիշ կլինի նաև ապագա սերունդների համար:
Հայաստանի եվրոպական համալսարանի ողջ անձնակազմը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը ցավակցում և վշտակցում են սիրելի գործընկեր և դասախոս Սոնա Հայրապետյանի անդառնալի կորուստը և իրենց զորակցությունն են հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին»,- նշված է համալսարանի էջում։
Սոնա Հայրապետյանի ամուսինը՝ բժիշկ Ռաֆայել Կարապետյանը գրել է.
«Խորին վշտով տեղեկացնում եմ, որ կյանքից վաղաժամ հեռացել է իմ սիրելի կինը` Սոնա Հայրապետյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 2-ին 18:00-ին, թաղման արարողությունը` նոյեմբերի 3-ին, ժամը 14:00-ին «Էրեբունի» սգո սրահից (Խաղաղ դոնի 2/14)»։