
Շուշիում թյուրքական միջոցառում է անցկացվել
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում անցկացվել թյուրքական աշխարհի մշակութային ժողով։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
«Թուրքական մշակույթի ու արվեստի համատեղ զարգացման միջազգային կազմակերպության» (TURKSOY) կազմակերպմամբ, տեղի է ունեցել կառույցի անդամ երկրների թատրոնների ղեկավարների ժողով։
Ժողովին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ներկայացուցիչները։
Քննարկվել է թյուրքախոս երկրների մշակութային համագործակցության խորացման հարցը։