Փաստաբանը Նարեկ Մալյանի անունից գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրել է գանգատ Նարեկ Մալյանի անունից, կապված 2019 թվականի մարտի 04-ին իր տան մոտ կատարված առևանգման փորձի քրեական գործի հետ:
«Հիշեցնեմ, որ Նարեկի վրա հարձակվել էին և փորձել առևանգել սորոսական Ռեստարտ կազմակերպության անդամները, ովքեր նպատակ էին հետապնդում վրեժխնդիր լինելու Մալյանից՝ նրանց հասցեին հնչեցված հայտարարությունների պատճառով:
Հայտարարությունների հիմքում Ն.Մալյանը դրել էր այն հանգամանքը, որ կոնկրետ այդ սորոսական կառույցը ամեն ինչ անում էր Հայկական բանակը կազմաքանդելու համար: Ինչպես տեսանք, Ռեստարտը հաջողել է, իսկ Նարեկը հիմա կալանավայրում է: Հիշեցնեմ, որ սորոսականներին ապօրինաբար արդարացրել էր հետագայում ապօրինաբար պաշտոնից ազատված դատավոր Դավիթ Հարությունյանը»,- գրել է Տ.Աթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյանը կմնա կալանավորված
- Նարեկ Մալյանը, Լևոն Քոչաարյանը և Տաթև Արցախը քաղբանտարկյալներ են․ Սամսոնյան
- Նարեկ Մալյանի գործով դատական նիստը հետաձգվեց
- Դատարանն արգելափակել է Նարեկ Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ. Մելիքյան
- Նարեկ Մալյանի կալանավորման ընթացքում տեղի էին ունենում երկու առանձնահատուկ իրադարձություններ․ փաստաբան
- Նարեկ Մալյանը կալանավորվեց
- Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների գործով ևս երկու անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան