Ախուրյանում անչափահասի կրակոցից վնասվածք է ստացել 11-ամյա աղջիկը
Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ուշագրավ դեպք է տեղի ունեցել։
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ Գյումրու հիվանդանոցներից մեկից ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ աղջիկ երեխա է տեղափոխվել հիվանդանոց։
Ըստ հաղորդման, Ախուրյանի Պ. Սևակ փողոցում տղա երեխան պատահմամբ «Տիր» տեսակաի հրացանից կրակել է, փամփուշտը կպել է գետնին, ապա` 11-ամյա աղջկան, ինչից հետո վնասվածք է ստացել։
Կազմվել են համափատասխան փաստաթղթեր, ներկայացվել են քննչական կոմիտե։
Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից հայտնեցին՝ սեպքը տեղի է ունեցել երեկ, տուժած երեխան տեղափոխվել է Երևան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին