Տնտեսություն 17:05 01/11/2023 Հայաստան

Եթե ՌԴ-ն որոշի բարձրացնել Հայաստան եկող գազի գինը, ապա դրան արագ այլընտրանք լինել չի կարող. Արմեն Քթոյան

ՀՀ խորհրդարանում Հռոմի ստատուտի վավերացումից անմիջապես հետո ՌԴ-ի համապատասխան տեսչական մարմինների որոշումներով ժամանակավորապես արգելվեց ՀՀ-ից կոնյակի ներմուծումը, նույնիսկ տարանցումը՝ սահմանված որակի չափանիշներին չհամապատասխանելու հիմնավորմամբ: Փորձագիտական շրջանակներում այդ երկու երևույթի միջև պատճառահետևանքային կապ տեսան: ՀՀ-ՌԴ քաղաքական հարաբերություններում նկատվող լարվածությունների՝ երկրների տնտեսական փոխգործակցության վրա ազդեցությունը,  տնտեսական գործիքակազմը քաղաքական նպատակներով օգտագործելու հավանականությունը և այդ ռիսկին Հայաստանի դիմակայության հնարավորությունները դիտարկելու համար Panorama.am-ը դիմեց ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանին:

Ա.Քթոյան-Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները բազմաշերտ են և կախված են նրանից, թե որ ասպեկտն ենք դիտարկում: Այսօր մեր էներգետիկ հաշվեկշռի հիմնական մասնակիցը, կամ բաղադրիչը Ռուսաստանից ստացվող մատակարարումներն ու առաքումներն են: Խոսքը գազի, հեղուկ վառելիքի մասին է: Վերջերս մենք ականատես եղանք այդպիսի մի իրողության, երբ Հայաստանին տրամադրվող քվոտաները սպառվել էին, ռուսական կառավարությունը, իր խնդիրներով պայմանավորված, արգելել էր արտահանումը և մեր կառավարությունն այլ քայլ չուներ, բացի խնդրելուց, որ այդ քվոտաները ավելացվեն: Ճիշտ է՝ Հայաստանը ձեռք է բերում այն, վճարում է դրա համար, այնուհանդերձ, ստացվում է, որ կարճ ժամանակահատվածում այլընտրանքային աղբյուր դիտարկելու հնարավորություն մենք չունենք: Նույնը նաև գազի պարագայում:

Մյուս կողմից մեր արտաքին առևտրում Ռուսաստանը դարձել է առանցքային գործընկեր, ավելի առանցքային, քան կար 5-10 տարի առաջ: Արտահանման կառուցվածքում ՌԴ-ի մասնաբաժինն արդեն գերազանցում է 50%-ը, երբ 10 տարի առաջ, կամ ԵԱՏՄ-ին անդամակցելուն նախորդող ժամանակահատվածում Ռուսաստանի մասնաբաժինն երկու անգամ ավելի փոքր էր՝ ընդամենը 21% էր:Նույն ժամանակահատվածում ԵՄ մասնաբաժինն է կրճատվել՝ 25%-ից իջել է  9%, 10%, 11%-ի, նայած ամիս: Սա նշանակում է, որ մեր գլխավոր արտահանումների շուկան ՌԴ-ն է դառնում, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ տարբեր ապրանքախմբերով եթե ինչ-որ խնդիրներ ի հայտ գան, ապա այդ շուկան կարող է ընդհանրապես կամ կարճ ժամանակահատվածի համար փակվել, ինչը լրջագույն խնդիրներ կարող է ստեղծել, եթե հատկապես հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ռուսական շուկան մտնելու առումով ավելի հեշտ է, պահանջների առումով խիստ չէ, և մեր գործարարները տևական ժամանակ այս շուկայի հետ աշխատելով, արդեն, ըստ էության, բոլոր ֆորմալ, ոչ ֆորմալ կանոններին տիրապետում են, գիտեն ինչպես շուկա մտնել, այնտեղ ամրապնդվել, հաստատվել:

Բայց մյուս կողմից էլ այդ հեշտությունն ասում է, որ բավականին հեշտ է գործող կարգավորումների համաձայն խնդիրներ կամ խախտումներ հայտնաբերելը, ինչը կլինի օրենքի սահմաններում, և սահմանափակել արտահանումը, մինչև որ այդ խախտումը չի վերացվի: Ինչպես մենք տեսնում ենք, օրինակ, կոնյակի պարագայում:

Panorama.am-Ի՞նչ գործոնների պատճառով է նման իրավիճակ ստեղծվում:

Ա. Քթոյան-Սխեման տարիներ շարունակ աշխատել է: Այնպես չէ, որ այդ սխեման Հայաստանին ձեռնտու է, բայց կոնկրետ խմբեր դրանից օգուտներ են ստանում և այն պահանջը, որը Ռուսաստանն առաջադրում է, իրավական առումով իրավաչափ է: Ինքն ուզում է, որ որակյալ կոնյակ մտնի իր տարածք և եթե ֆորմալ ստուգումներ արվեն, ապա Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակի մի զգալի մասնաբաժին չի բավարարի այն չափորոշիչներին, որոնք առաջադրված են: Խնդիրն այստեղ այն է, որ եթե չի բավարարում, ապա ի սկզբանե պետք է սահմանափակվի կամ արգելվի, այլ ոչ թե հնարավորություն տրվի շուկա ձևավորվի այնտեղ և հետո, ըստ անհրաժեշտության, արդեն համապատասխան մեխանիզմները կիրառվեն:

Panorama.am-Այս պատկերն է արտահանման գործընթացում, ի”նչ վիճակ է տնտեսության մյուս ոլորտներում:

Ա.Քթոյան-Անկախությունից ի վեր Հայաստանում կատարված ներդրումների ընդհանուր ծավալում ռուսական կապիտալի մասնաբաժինը 40% է: վերջին տարիներին էլ այն տենդենցը կա, երբ արևմտյան ընկերություններն աստիճանաբար նվազեցնում են իրենց ներդրումները  տարբեր բնագավառներում և այդ ոլորտները լրացնում է ռուսական կապիտալը: Օրինակ՝ հանքագործության ոլորտում, որտեղ գերմանական կամ նիդերլանդական ծագման կապիտալի որոշակի կրճատում եղավ և այդ տեղը լրացվեց ռուսական կապիտալով: Սա ևս ազդեցության որոշակի ասպեկտ է ենթադրում, ընդ որում, այդ իրավիճակը ձևավորվել է անկախությունից ի վեր և,  հետևաբար, խոսել այն մասին, թե մենք արդյո՞ք կարող ենք շատ արագ վերափոխել մի իրավիճակ, որն արդեն 30 տարուց ավել կայացած, կայունացած, խորացած է, որքա՞ն արագ կարող ենք այն վերափոխել, լավացնել, թարմացնել, այլընտրանքներ գտնել` բավականին տևական, երկարատև աշխատանք կպահանջի:

Այսինքն, եթե ինչ որ X պահի Ռուսաստանը որոշ ապրանքախմբերի արտահանումը սահմանափակի, մենք դրան շատ արագ փոխարինում չենք կարող գտնել: Եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել Հայաստան եկող գազի գինը, ապա դրան արագ այլընտրանք լինել չի կարող, նույնը նաև վառելիքի պարագայում է: Այո, տնտեսությունը կադապտացվի դրան որոշ ժամանակահատվածի ընթացքում, բայց այն տևական ժամանակ է պահանջում և ցանկալի կլինի, որ այդ ամենն անելուց առաջ որոշակի նախապատրաստական աշխատանք տարվի որպեսզի այդ ամենը ցավոտ չլինի, հակառակ դեպքում մենք նաև լրջագույն սոցիալական խնդիրենր կունենանք:

Panorama.am-Ի՞նչն է Հայաստանին խանգարում արտահանման շուկաները դիվերսիֆիկացնել, որպեսզի նման կախվածություն չառաջանա և տնտեսական լծակները քաղաքական նպատակներով օգտագործելու ռիսկերը  նվազեցվեն:

Ա. Քթոյան.Ռուսաստանի մասնաբաժնի ավելցումն Հայաստանի արտահանման մեջ ոչ թե պարտադրված է ռուսական կողմից, այլ առկա իրողությունների արտացոլումն է: Ոչ մի բան չի խանգարում, որպեսզի մենք զուգահեռաբար աշխատենք նաև այլ շուկաների հետ: Խնդիրն այն է, որ, ԵԱՏՄ անդամ լինելով, այդ միության երկրներ՝ հիմնականում Ռուսաստան ապրանք արտահանելը և այդ գործարքից շահույթ ստանալը շատ ավելի հեշտ է և շահույթի մարժան, տոկոսը շատ ավլի բարձր է, քան շատ այլ ուղղություններով: Բնականաբար, արտահանողները, որոնք հաշվարկում են իրենց ռիսկերը և ռիսկ/օգուտ հարաբերակցությունն են գնահատում որևէ ձեռնարկ սկսելուց առաջ, իարավցիորեն դիտարկում են, որ եթե երկու այլընտրանք կա՝ եվրոպական և ռուսական, ապա նախընտրում են ռուսականը, քանի որ հնարավոր է ավելի կարճ ժամանակահատվածում ավելի մեծ օգուտներ ստանալ, քան որևէ այլ տեղ:

Եթե Ռուսաստանում ինչ-որ մի բիզնես գործունեությունը, կամ արտահանումայնին գործարքը տարվա ընթացքոմ կարող է բերել 30-40% շահութաբերություն, ապա եվրոպական ուղղությամբ նույն գործարքը կարող է երեք անգամ ավելի պակաս շահույթ ունենալ: Եվրոպականի մասով առավելություններն ավելի երկարաժամկետ բնույթ ունեն: Եթե դու տևական խաղացող ես, մտադիր ես այդ շուկայում երկար աշխատել, ոչ թե արագ շահույթ ստանալ, ապա գուցե եվրոպական շուկան ավելի հարմար լինի, բայց այստեղ ավելի խիստ կարգավորումներ կան և դրանց տնտեսվարողները շատ հաճախ միայնակ չեն կարողանում դիմակայել: Այնտեղ ստանդարտացման, սերտիֆիկացման խնդիրներ կան և այլն:

Panorama.am-Գաղտնիք չէ, որ հիմնական այն ապրանքատեսակները, որոնք գալիս են ՌԴ-ից, կարող են գալ նաև Իրանից, ինչո՞ւ հայկական կողմն այդ հարցում դիվերսիֆիկացված մոտեցում չի ցուցաբերում

Ա. Քթոյան-Գլխավոր խնդիրն այն չէ, թե որտեղից այդ ապրանքախմբերը կբերենք, ներմուծման հետ կապված այդ խնդիրենրը կարող են կարգավորվել, բայց էներգակիրների, գազի մասով մի քիչ ավելի բարդ կլինի: Խնդիրը արտահանումների շուկան է: Ինչպես օրինակ, մենք քովիդով պայմանավորվա տեսանք, որ որոշ լոգիստիկական խնդիրենր ի հայտ եկան և Չինաստանից ներմուծումներն որոշակիորեն փոխարինվեց ներմուծման այլ ուղղություններով: Սա ավելի հեշտ է, բայց Ռուսաստանը մեր համար արտահանման շուկա է և այն ապրանքը, որոնք այսօր Ռուսաստան է արտահանվում, շատ դեպքերում դժվար կլինի արտահանել նույն Իրան:

Իրանի հետ մենք ունենք շատ մեծ առևտրային դիսբալանս: Օրինակ այս տարվա 8-9 ամիսների կտրվածքով արտահանել ենք  80 մլն դոլարի ապրանք,  ընդորում, արտահանումը որոշակիորեն նվազում է, կամ տարբեր ամիսներին չնչին աճ է գրանցում, բայց ներմուծում ենք դրանից հինգ անգամ ավելի շատ ապրանք: Այսպես, թե այնպես, մենք դեֆիցիտ ունենք և խնդիր է, թե մենք որտեղ պետք է իրացնենք մեր ունեցած արտահանման շուկաները, սա է գլխավոր խնդիրը:

Panorama.am-Հայաստանն ինչպե՞ս կարող է ազդել իր դեմ քաղաքական նպատակներով տնտեսական գործիքակազմի կիրառման ռիսկերին: Հայ-ռուսական քաղաքկան լարված հարաբերություններն ինչ-որ չափով այս ամիսներին ազդե՞լ են տնտեսական ցուցանիշների վրա:

Ա. Քթոյան-Սրանք մեկանգամյա գործիքներ են, որոնցով կարող ես ազդակներ ուղարկել: Այդպիսի գործիքներ Ռուսաստանը շատ ունի և պարտադիր չէ, որ ինչ որ շուկա դնի ու փակի, ի վերջո, դրա համար հիմնավորումներ են պետք: Այս պահի դրությամբ երկրների միջև հարաբերությունների տնտեսական ցուցանիշների մեջ որոշակի քաղաքական խնդիրենրի դրսևորումներ դեռևս չկան, միայն թերևս կոնյակի շուկայի պարագայում էր, այն էլ՝ ռուսական կողմի փաստարկները, զուտ իրավական առումով, հիմնավորված են, բայց այլ հարց է, որ նախկինում, տարիներ շարունակ աշխատում էր կոնյակի արտահանման մի սխեմա,  և հիմա է այդ սխեմայի համար որոշակի խնդիրներ ստեղծվում:

Panorama.am-Նախկինում գործող հարաբերությունների սխեմաների կտրուկ փոփոխություններին հայկական կողմը կարո՞ղ է պատասխանել:

Ա. Քթոյան-Բնականաբար՝ ոչ, և մենք չպետք է մտածենք պատասխան քայլերի մասին: Ոչ թե պետք է ելնենք այն իրողությունից, թե վաղը փակելուց ինչ պետք է անենք, այլ եթե չփակեն էլ, մենք պետք է մտածենք դիվերսիֆիկացիայի մասին: Դիվերսիֆիկացիան իր հետ բերում է տեխնոլոգիա: Եթե նույն եվրոպական ուղղություններն ենք դիտարկում, արևմտյան կամ այլ երկրի կապիտալը՝ ապա այն տեխնոլոգիական բազմազանություն է, կորպորատիվ մշակույթի տարբեր էլեմենտներ է ներմուծում, որը մեր բիզնեսին, տնտեսական համակարգին օգուտ է: Դիվերսիֆիկացիան ընդհանրապես լավ բան է՝ անկախ նրանից, թե Ռուսաստանի հետ լարվածություն կա, թե չկա: Դու դիվերսիֆիկացրու և այն նորանոր հնարավորություններ կբացի քո տնտեսության համար:

Զրուցեց՝ Ա.Վարդանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}