Մեկնարկում է «Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնը»
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ին, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կմեկնարկի «Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնը»:
Փառատոնն իրականացնում է Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ ՀՀ Արարատի մարզպետարանի և Հայաստանի թատերական գործիչների միության համագործակցությամբ:
Փառատոնը նվիրված է տվյալ թատրոնի պետական կարգավիճակ ստանալու 90-ամյակին և թամանյանական շենքի կառուցման 80-ամյակին:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ արտաշատյան բեմում հանդես կգա Երևանի Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնը՝ Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Ն. Գրիգորյան):
Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 1-7-ը: