Բլինքենը կրկին կմեկնի Իսրայել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 3-ին կայցելի Իսրայել ՝ Մերձավոր Արևելք կատարած նոր շրջագայության շրջանակներում։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Պետքարտուղար Բլինքենը ուրբաթ օրը կայցելի Իսրայել ՝ հանդիպելու Իսրայելի կառավարության անդամների հետ», - հայտարարել Է Միլլերը:
Նրա խոսքով՝ Իսրայելից Բլինքենը կմեկնի տարածաշրջանի այլ երկրներ:
Սա կլինի պետքարտուղարի երկրորդ այցը Մերձավոր Արևելք պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս սրացումից հետո։