Թուրքիայի փաստաբանների միությունը մտադիր է դատի տալ Իսրայելին
Թուրքիայի փաստաբանների միության (TBB) նախագահ Էրինչ Սաղքանը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը։
Սաղքանը նշել է, որ Իսրայելը պատերազմական հանցագործություններ է իրականացնում Պաղեստինում՝ այդպիսով խախտելով մարդու իրավունքների միջազգային նորմերը։
Նա, ընդգծելով տեղի ունեցողի անընդունելի լինելու փաստը, գործակալության թղթակցին հայտնել է, որ միությունը մտադիր է պատերազմական հանցագործություններ իրականցնելու հիմունքներով դատական հայց ներկայացնել Իսրայելի դեմ միջազգային քրեական դատարան, փոխանցում է Էրմենիհաբերը։
«Պաղեստինում բացահայտ կերպով պատերազմական հանցագործություն է իրականացվում։ Այդ ընկալման մեջ տեղ է գտնում հիվանդանոցի հրթիռակոծումը։ Հիվանդանոցի հրթիռակոծումը հարձակում է, որին պետք է գնահատական տա Միջազգային քրեական դատարանը»։
Սաղքանն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ Իսրայելը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Միջազգային դերակատարները պետք է անհապաղ գործի անցնեն»,-հավելել է նա։
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումները, որոնք վերաճել են մինչ օրս շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների, սկսվել են հոկտեմբերի 7-ին՝ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան