Իսրայելում շատ հայազգի երիտասարդներ զորակոչվել են բանակ. Արտյոմ Չերնամորյան
ՀԱՄԱՍ-ի կողմից շարունակվում են հրթիռակոծվել Իսրայելի կենտրոնական, հարավային շրջանները։ Վիճակը շարունակվում է մնալ լարված։ Panorama.am-ի հետ զրույցում Պետահ-Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանն ասաց, որ Եմենից հրոսակախմբերը սկսել են հարվածներ հասցնել նաև հարավում գտնվող Էլադ քաղաքին, որտեղ կան հայ ընտանիքներ։
«Միակ բնակավայրն էր, որտեղ մարդիկ մի քիչ շունչ էին քաշում»,- նշեց նա՝ հավելելով, որ երեկ երեք անգամ ՀԱՄԱՍ-ը հարձակում է գործել նաև Պետախ Տիկվա քաղաքի վրա, հրթիռային համազարկեր են բաց թողնվել։
«Գիշերը հանգիստ ենք քնել, բայց չի նշանակում, որ օրվա կտրվածքով ամեն ինչ հանգիստ է, անընդհատ զգացնել են տալիս, որ մենք պատերազմի մեջ ենք»,- ասաց Չերնամորյանը։
Նա հայտնեց, որ հայերի շրջանում զոհեր, վիրավորներ չկան։
«Բայց արդեն Իսրայելի քաղաքացի շատ հայ երիտասարդներ՝ տղաներ և աղջիկներ, ստացել են մոբիլիզացիայի փաստաթուղթ, զորակոչվել են բանակ։ Մոբի կազմում մի մասը հյուսիսում է ծառայում, մի մասը հարավում է՝ Գազայի գոտում։
Մեր երեխաները շատ խելացի են, կարևոր մասնագետներ են։ Աղջիկների մի մասը ռադարների վրա է ծառայում, տղաներն առաջնագիծ են գնում»,- ասաց Պետահ-Տիկվայի «Նաիրի» միության նախագահը։
Հոկտեմբերի 7-ից սկսած պատերազմի ընթացքում իսրայելական բանակի 300 զինվոր է արդեն զոհվել, հիմնականում՝18-20 տարեկան։ Զոհված զինծառայողների թվում հայեր չկան։
«ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները որևէ սրբություն չունեն, իրենց հիմնական նպատակը մարդ մորթելն է։ Մարդ մորթողին պետք է առնվազն ոչնչացնել, հարցերը լուծել, հնարավորություն չտալ հասարակ քաղաքացիներին մորթել։ ՀԱՄԱՍ-ը հրթիռը կրակում է, ուր ընկավ, որ քաղաքի վրա ընկավ, ընկավ, իսկ Իսրայելը բոլոր բնակելի շենքերը չի ռմբահարում, թռուցիկներ է բաց թողում, կոնկրետ որ շենքին է խփելու, քանի որ նկատել է ՀԱՄԱՍ-ի բազան»,- ասաց մեր զրուցակիցն Իսրայելից։
Նա ասաց, որ Պետահ-Տիկվայի «Նաիրի» միությունը շարունակում է գրանցել Իսրայելում բնակվող հայերին, ովքեր ցանկանում են գնալ Հայաստան։
«Շատ հայեր են դիմում, ես արդեն դադարեցրել եմ գրանցումը իմ մոտ։ Նրանց ուղարկում եմ ԱԳՆ հրապարակած հղումը, որ գրանցվեն։ Մեր դեսպանատունը տվյալներ չունի, թե քանի մարդ է արդեն գրանցվել։ Անցած շաբաթ զանգել եմ Հայաստանի ԱԳՆ թեժ գիծ, բայց ինձ չասացին, թե քանի մարդ է գրանցվել, ասացին՝ շարունակվում է գրանցումը։ Ես մտահոգություններս փոխանցեցի, որ մեզ մոտ գնալով պատերազմը թեժանալու է։ Այն ժամանակ, երբ առաջին թռիչքը եղավ Իսրայելից, ցամաքային գործողությունը չէր սկսվել։ Իսկ հիմա Եմենից կրակում են, «Հզբոլահը» կրակում է հյուսիսից, Գազան կրակում է հարավից։ Մենք հայտնվել ենք մեջտեղում»,- ասաց Չերնամորյանը։
Նա նաև նշեց, որ պատերազմական ծանր իրավիճակին գումարվում են լուրջ տնտեսական, սոցիալական խնդիրներ։ Չերնամորյանի խոսքով, զբոսաշրջության ոլորտում ներգրաված մարդիկ գործազուրկ են, Թել-Ավիվում բոլոր գրասենյակները փակ են, պետական մարմինների մեծ մասը չեն աշխատում, մասնավոր և պետական սեկտորում մարդիկ ժամանակավոր գործազուրկ են։
Հիշեցնենք, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը, որը սկսվել է հոկտեմբերի 7-ի առավոտյան՝ պաղեստինցի գրոհայինների կողմից իսրայելական տարածքների վրա հարձակմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենը կրկին կմեկնի Իսրայել
- Իսրայելական բանակն արձանագրել է ականանետային հարձակում հյուսիսում
- Իսրայելական հետախուզությունն առաջարկել է Գազայի 2,3 միլիոն բնակիչներին տեղափոխել Եգիպտոս
- Իսրայելի մշտական ներկայացուցչի անսպասելի վարքը ՄԱԿ-ում
- Իսրայելի բանակը հարվածել է Սիրիայի ռազմական ենթակառուցվածքներին
- Իսրայելը խոստացել է ոչնչացնել Մասկի Starlink համալիրները, եթե սկսի դրանք մատակարարել Գազայի հատված
- Գազայում 110 բուժաշխատող է մահացել իսրայելական հարձակումների հետևանքով
- Իսրայելական զորքերը մտել են Գազայի հատվածի հյուսիս
- Իսրայելում վիճակը գնալով վատանում է, Հայաստան վերադառնալ ցանկացողներ կան. Արտյոմ Չերնամորյան
- Ինչ վիճակում են Իսրայելում ապրող հայերը. Ներկայացնում է Արտյոմ Չերնամորյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան