Իսրայելը մերկացնում է պաղեստինյան «մեռյալներին»
Արդեն ոչ ոք չի կարող ժխտել ոչ միայն քարոզի, այլև՝ թատերականացված քարոզի կայուն դերը պատերազմներում։ Լաց, վրեժի ծարավ՝ մի կողմից, ոգևորվածություն, թե «հաղդելուենք»՝ մյուս կողմից։ Ծանո՞թ էր։ Այո, մենք էլ ենք ունեցել թատերականացված քարոզ, մի դերասանի թատրոն՝ Արծրուն Հովհաննիսյանի «բեբախտ» խաղով, «պայթեցրած» օդանավակայանով... Մյուս կողմից՝ ադրբեջանցիների լացուկոծ՝ 90 տոկոսով չպայթած Իսկանդերների սարքած ավերակների վրա։ Չպայթածը որն է, չկրակած էլ։
Սերիալի սովոր ժողովրդին Արծրունի խաղն էլ հերիք է՝ կարևորը ասի, որ վերջում հնդկական ավարտ է։
Հիմա արդեն մենք մեր պատերազմով հին ենք (դեռ որ)՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն է կրկին արդիական։ Բայց իսրայելցիները մեզ պես միամիտ ու վստահող չեն. Բռնել ու հրապարակել են պաղեստինցիների կինոյական փորձերը, որ արված են միջազգային հանրությանը ցույց տալու իսրայելական վայրագությունները։
Իսկ այստեղ հրաշքով կենդանանում են նույնիսկ սավանապատ մեռյալները։
Հետաքրքի՞ր էր։
Թեպետ՝ չի կարելի բացառել, որ հենց իսրայելցիներն են անհաջող կադրեր նկարահանել հատուկ, որպես հակապաղեստինյան քարոզ։
Ի վերջո, երբ ֆիլմում տեսնոմ եք ծովափին միայնակ ու անձուկ նստած աղջկա, հիշեք՝ նա մենակ չէ, իր հետ են օպերատորը, ռեսժիսորը, դիմահարդարը....
Ա.Ո.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան