Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթների թիվն աճել են 97 %-ով. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
«9 ամիսների ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 134 քրեական վարույթ՝ 286 անձի վերաբերյալ»,-խորհրդարանում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը
Նրա տեղեկացմամբ, նախորդ տարի եղել է 68 վարույթ՝ 166 անձի վերաբերյալ:
«Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 97 %-ով»,-հայտնեց Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճվել է 25 վարույթ՝ 122 անձի մասնակցությամբ՝ նախորրդ տարվա 11 վարույթ 45 անձի դիմաց:
«Քրեահետևանքների առումով, չհաշված դատվածությունը, ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդման դադարեցումներն ունենում են գրեթե նույն նշանակությունը, նման վարույթների ընթացքում արձանագրվում է, թե՛ վնասի վերականգնում, թե՛ հետագայում դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցում, թե՛ Ապօրինի գույքի վարչության կողմից ներկայացվող հայցադիմումներ»,-հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և հավելեց. «Միայն 2023 թվականի ընթացքում մեր վարույթում քննված քրեական գործերով 53-45 վարույթ է նախաձեռնել ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը»:
Նրա խոսքով՝ դատարան ուղարկված գործերով 52 անձ մեղադրվել է կաշառք ստանալու և 117-ը կաշառք տալու մեջ:
«Մենք գրեթե ամեն շաբաթ ունենում ենք կոռուպցիոն բացահայտումներ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ՝ բավականին մեծ գումարների հետ կապված: Ներկայումս նաև անլուր աշխատանքներ են տարվում, ինչի հիման վրա կարող եմ վստհեցնել, որ բացահայտումներ կունենանք հաջորդ տարի»,-ասաց Սասուն Խաչատրյանը տեղեկացնելով, որ ներկայում կոմիտեում 600 գործ է քննվում:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հակակառուպցիոն կոմիտեն սկսել է նախաքննական մարմին հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներին և նրանց փաստաբաններին
- Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին միջնորդությունը
- Բյուջեի 87.3 %-ը կուղղվի Հակակառուպցիոն կոմիտեի աշխատակիցների աշխատավարձերին. Սասուն Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները