Լևոն Մնացականյանի մասով ՄԻՊ-ը մի քանի անգամ խնդրագրեր ու դիմումներ է ուղարկել համապատասխան մարմիններին
«Ես իմ բոլոր արձանագրումները պարբերաբար ուղարկել եմ միջազգային դերակատարներին, հիմա ևս»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` պատասխանելով հարցին` որևէ տեղեկություն ունի՞ այն անձանց վերաբերյալ, ովքեր Ադրբեջանում գերության մեջ են, այդ թվում նաև Արցախի Հանրապետության նախկին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյան։
Նա նշեց, որ Լևոն Մնացականյանի վերաբերյալ տեղեկություններ ի հայտ գալուց հետո անմիջապես դիմել է համապատասխան մարմններին:
«ՄԻՊ մանդատ ունեցող կազմակերպություններ են ու այն տեղեկատվությունը, որ իրենք հետադարձ կապով ինձ հասցեագրել են, իրենք որակել են որպես խորհրդապահական ու դա չեմ կարող այս պահին հրապարակել, այլապես կխախտեմ թե իմ գործունեության, թե այդ կազմակերպությունների գործունեության սկզբունքները»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։
Ա.Մանասյանը նշեց, որ Լևոն Մնացականյանի մասով մի քանի անգամ անհատականացված հստակ խնդրագրեր ու դիմումներ է ուղարկել համապատասխան մարմիններին:
Հարակից հրապարակումներ`
- Սիրանուշ Սահակյան. Մենք ունենք տեղեկություն Լևոն Մնացականյանի ողջ լինելու վերաբերյալ
- «Հրապարակ». Լևոն Մնացականյանը կապ է հաստատել ընտանիքի հետ
- Լևոն Մնացականյանի գերությունն ու լռությունը. ի՞նչ են հայտնում հարազատները
- Բաքուն մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան