Մետրոյի կայարանի դեղին ներկած պատերը նորից կներկեն
«Այսօրվանից կմեկնարկի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը բաց մոխրագույնով»,-նման հաղորդագրություն է տարածել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերությունը։
ՓԲԸ-ից մանրամասնում են՝ նման որոշման համար հիմք են դարձել Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածները դեղին գույնով ներկելու հետևանքով առաջացած դժգոհություններն ու քաղաքացիների հորդորները։
Նշենք, որ երեկ պատերը դեղին ներկելը բուռն քննադատությունների էր արժանացել սոցցանցերում.
«Փինաչի մալյարի գործ ա»։
«Սկսել են փչացնելը»։
«Գժանոցի պատերը չէի՞ն դեղին ներկում՝ նոստալգիա ա երևի»։
«Это цвет николовской неожиданности»։
«Ասֆալտից ավելացել ա...»։
«Իրանց պադյեզդն ա երևի»։
«Էլի լավ ա մարմարը չեն ներկել
Ում էինք մի կտոր հաց տվել»։