Գազայի «Ջեբալիա» փախստականների ճամբարին հասցված հարվածի հետևանքով ավելի քան 100 մարդ Է զոհվել
Ավելի քան 100 մարդ Է զոհվել Գազայի հյուսիսային մասում գտնվող «Ջեբալիա» փախստականների ճամբարին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածից, գրում է «Eadaily.com»-ը՝ հղում անելով Al Jazeera հեռուստաալիքին։
Նշվում է, որ նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են:
Ավելի վաղ Գազայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ փախստականների ճամբարին հասցված ավիահարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել է առնվազն 400 մարդ:
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչ Ռիչարդ Հեխտը հաստատել է, որ Թել Ավիվը հարվածել է «Ջեբալիա» փախստականների ճամբարին, ինչը մեծ թվով մարդկանց մահվան պատճառ է դարձել։
«Սա պատերազմի ողբերգությունն է»,- ասել է Հեխտը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հարձակման զոհ են դարձել քաղաքացիական անձինք:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելական հետախուզությունն առաջարկել է Գազայի 2,3 միլիոն բնակիչներին տեղափոխել Եգիպտոս
- Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել Է Գազայի հատվածում գերմանացի պատանդի մահը
- ԱՀԿ-ն հայտնել Է Գազայի հիվանդանոցներից հիվանդներին տարհանելու անհնարինության մասին
- Գազայի հատվածում զոհերի թիվն անցել է 8 հազարը, որոնց կեսը երեխաներ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան