Վահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոնի» սեպտեմբերի լավագույն խաղացող
«Ձեր ձայների շնորհիվ Վահան Բիչախչյանը սեպտեմբերին դարձավ «Պոգոնի» լավագույն խաղացող»,-այդ մասին տեղեկատվություն է հրապարակվել լեհական ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքէջում։
Հայ կիսապաշտպանին է հանձնվել ակումբի մրցանակները, որոնց թվում է եղել ակումբի գործընկեր «Լեքսուս» ընկերության մեքենան:
«Մեր սոցցանցերում անցկացված քվեարկության ժամանակ Վահանը ստացել է ձայների 59,3 %-ը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ալեքսանդր Գորգոնը (25,9%), որին հաջորդում են Ֆրեդրիկ Ուլվեստադը (9,7%) և Կամիլ Գրոսիցկին (5,1%)»,-հայտնում է ակումբը:
Լուրում ասվում է, որ Բիչախչյանը նախորդ ամիս վստահ է խաղացող թիմում։ Սեպտեմբերի բոլոր խաղում հայը ֆուտբոլիստը եղել է մարզիչ Յենս Գուստաֆսոնի գլխավորած թիմի մեկնարկային կազմում և գոլի հեղինակ է դարձել «Կորոնայի» և Վարշավայի «Լեգիայի» դեմ խաղերում։ Նա նաև գոլային փոխանցում է գրանցել «Սցիզորովի» դեմ խաղում։
Հարակից հրապարակումներ`
- Վահան Բիչախչյանը՝ Լեհաստանի առաջնության լավագույն խաղացող
- Վահան Բիչախչյանը երգել է Պոգոնի նորեկների ներկայացման ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին