Վարչապետի, նախագահի և ԱԺ-ի աշխատակազմերի բյուջեն 2024թ. ավելացվել է
ՀՀ վարչապետի աշխատակազմին 2024 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է 24 միլիարդ 572 միլիոն դրամ ծախս, որից 3,8 միլիարդ դրամը կազմում են կապիտալ ծախսեր, իսկ ընթացիկ ծախսերը՝ 20 միլիարդ 770 միլիոն դրամ։ Նա հայտնեց, որ սա 4,7 միլիարդ դրամով ավելին է, քան նախորդ տարի։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Վարչապետի աշխատակազմն իրականացնում է 11 ծրագիր և ունի 51 միջոցառումներ։
Նախագահի աշխատակազմին ծախսերը 2024-ի բյուջեով կազմում են 1 միլիարդ 771 միլիոն դրամ։ «Սա հիմնականում ապարատային ծախսեր են, որոշ տեխնիկական հագեցվածությանն ուղղվող ծախսեր։ Ընդամենը 85 միլիոն դրամ նախատեսված է կապիտալ ծախսերի համար։
Ըստ էության, նախորդ տարվա համեմատ ծախսերի աճը կազմում է 85 միլիոն դրամ։ Իրականացվելու է 1 ծրագիր, 2 միջոցառում»,-ասաց նախարարը։
ԱԺ-ի աշխատակազին 2024թ. բյուջեն նախագծով առաջարկվում է 7 միլիարդ 262 միլիոն դրամ, որը 195 միլիոն դրամով ավելին է, քան 2023-ին։
«Հիմնականն ապարատային ծախսեր են, ունեն 1 ծրագիր, 7 միջոցառումներ։ Կապիտալ ծախսերին ուղղվելու է 367 միլիոն դրամ, ընթացիկ ծախսերին՝ 6 միլիարդ 895 միլիոն դրամ»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան