Ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի
Համացանցում ստորագրահավաք է սկսվել ՝ ի պաշտպանություն Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի։
«Ի պաշտպանություն Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի իրականացվում է ստորագրահավաք։
Բոլոր այն ազնիվ մարդիկ, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնում ԿԳՄՍՆ անարդարացի որոշմանը Անի Եղիազարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ, իրենց աջակցությունն ու սատարումը կարող են հաստատել սույն ստորագրահավաքում՝ կապ հաստատելով ինձ հետ անձնական նամակով կամ 044494479 հեռախոսահամարով (Հովհ. Թումանյանի թանգարանի նախկին փոխտնօրեն։)
Ստորագրահավաքը իրականացվելու է թղթային տարբերակով: Արդյունքը ներկայացվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և կցվելու է դատական գործին:
Մենք՝ ներքոստորագրյալներս պահանջում ենք ԿԳՄՍ նախարարության՝ 27.10.2023 թ. 273-Ա/1 հրամանը, Անի Եղիազարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ, ուժը կորցրած ճանաչել և վերականգնել նրան թանգարանի տնօրենի պաշտոնում»,- գրել է օգտատեր Աշոտ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍ նախարարությունը՝ Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու մասին
- Թումանյանի թանգարանի նախկին տնօրենը կդիմի դատարան
- Թումանյանի թանգարանի տնօրեն. Իմ դեմ խմորվող դավադրությունը ստացավ իր մարմինը՝ մեկ հրամանի մեջ խտացված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան