Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին Բաքվից ստացած առաջարկներին․ ԱԳՆ խոսնակ
Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից առաջ Բաքվից ստացված առաջարկներին: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերին Թեհրանում էին ոչ պաշտոնական շփում ունեցել:
Իսկ երկու երկրների ղեկավարների մակարդակով անցած ամիս նախատեսված հանդիպումները չկայացան:
Նախ հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահը հրաժարվեց Գրանադայի բանակցություններին մեկնել, իսկ հետո էլ պարզ դարձավ, որ չի կայանա նաև ամսվա վերջին Բրյուսելում նախատեսված Միշել-Փաշինյան- Ալիև հանդիպումը։