Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականն առաջարկել է «չհարձակման պակտ» կնքել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Հոմենեիի խորհրդական, գեներալ Ռահիմ Սաֆավին Չինաստան կատարած այցի ընթացքում Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամ երկրներին առաջարկել է «չհարձակման պակտ» կնքել։
«Ես առաջարկում եմ աշխատել ՇՀԿ երկրներում անվտանգության և կայուն խաղաղության վրա, և կազմակերպության անդամների միջև չհարձակման համաձայնագրի կնքումը կարող է նշանավորել դրա սկիզբը»,-իրանական Fars գործակալությունը մեջբերում է Սաֆավին:
ՏԱՍՍ-ի ներկայացմամբ՝ ՇՀԿ-ն տարածաշրջանային միջազգային ասոցիացիա է, որը ներառում է ինը երկիր՝ Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակներում ՇՀԿ անդամ երկրները պարբերաբար համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ են անցկացնում, որոնցից ամենամեծը Խաղաղության առաքելությունն է (անցկացվում է 2003 թվականից):
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկայում կհաստատվի ՇՀԿ-ին Իրանի մշտական անդամակցությունը
- Թեհրանն աջակցում է ՇՀԿ-ին միանալու Մինսկի մտադրությանը
- ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նոյեմբերի 16-ին Մոսկվայում կքննարկեն Եվրասիայում անվտանգության հարցերը
- Սամարղանդում կստորագրվի ՇՀԿ-ին Իրանի անդամակցության հուշագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է