Իրավական ժխտողականությունը հստակ է, իրավունքների պաշտպանությունն արգելափակված. Լևոն Քոչարյանի պաշտպաններ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Իրավական ժխտողականությունը հստակ է, իրավունքների պաշտպանությունն արգելափակված
2023 թվականի սեպտեմբերի 22-ից սկիզբ առավ Լևոն Քոչարյանի նկատմամբ քրեական գործը: Այս ժամանակահատվածում տարբեր քրեական գործերից, որոնք ևս իրավական չէին, այս գործով նոր նշաձող սահմանվեց.
1) օբյեկտիվ տվյալի` տեսանյութերի հերքում, ոստիկանների ցուցմունքով, 2) բացառապես ոստիկանների ցուցմունքները, որոնք ուղիղ շահագրգիռ կողմ են, իրենց դեմ խոշտանգման դեպքով հաղորդման, հստակ տեսանյութի և Լևոն Քոչարյանի տուժողի կարգավիճակի պայմաններում` դիտարկվել են արդեն գրեթե 2 ամիս տևող կալանքի ռեժիմի հիմք, 3) քննչական մարմնի ջանասիրության ուղիղ բացակայություն և այդ փաստի ուղիղ անտեսում:
Նույն քննչականը կարող է 48 ժամում կատարել 10-ից ավելի վարույթային գործողություն, իսկ Լևոն Քոչարյանի կալանքի պայմաններում, գրեթե 2 ամսվա ընթացքում նույնիսկ 6 վարույթային գործողություն չի կատարվել:
Այս ամենը փաստում է, որ ապօրինի քրեական գործը և դրա շրջանակներում իրավունքների խախտման վերացումը հասնում է անհնարինության աստիճանի: Փաստացի այս և մի շարք այլ գործերով առաջանում է իրավունքների պաշտպանության անհնարինություն:
Նույնիսկ հատուկ վերանայման բողոքի բանավոր քննության իրավունքից է զրկված պաշտպանական կողմը:
Կասկածից վեր է, որ պարզապես նպատակ է դրվել ամեն կերպ կալանքի տևողությունը ձգել, առանց իրավական կամ նույնիսկ ձևական հիմքի:
Իրավական ժխտողականությունը հստակ է, իրավունքների պաշտպանությունն արգելափակված:
Փաստաբաններ
Արամ Վարդևանյան,
Էրիկ Ալեքսանյան,
Ալեքսանդր Կոչուբաև»։
Հարակից հրապարակումներ`
- Որն է նման տարբերակված մոտեցման պատճառը. Լևոն Քոչարյանի փաստաբանի բաց նամակը գլխավոր դատախազին
- Լևոն Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով
- Դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց…Կոչուբաև
- Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ բացասական կարծիք ունեցող դատավորին ինքնաբացարկ են հայտնել, որը մերժվել է. Լևոն Քոչարյանի պաշտպան
- Գործ ունենք բացառապես քաղաքական մոտիվի հետ. Լևոն Քոչարյանի պաշտպան
- Լևոն Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննվի այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան