Հռոմի ստատուտի վերաբերյալ Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի
Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի Միջազգային քրեական դատարանի կանոնադրության՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կարծիք է հայտնել ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը՝ «Соловьев Live»-ի եթերում մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների առաջարկը, այն է՝ ստորագրել միջպետական համաձայնագիր, որը կշրջանցի Հռոմի ստատուտի պահանջները։
«Կարծում եմ, որ մեր և Հայաստանի միջև ՄՔԴ-ի հետ կապված լրացուցիչ պայմանավորվածություն չի լինի, մենք ընդհանրապես չենք ճանաչում այդ կառույցը, ինչո՞ւ պետք է այս հարցի շուրջ ինչ-որ նոր համաձայնագիր քննարկենք»,- ասել է նա՝ հավելելով․
«Եվ եթե մենք ցանկանում ենք շարունակել ապրել խաղաղության մեջ, բարիդրացիության մեջ, միմյանց օգնություն և փոխադարձ աջակցություն ցուցաբերել, կարծում եմ, որ մեր հայ գործընկերները վաղ թե ուշ ստիպված կլինեն հետ կանչել Հռոմի ստատուտին միանալու իրենց որոշումը»։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Փաշինյանը զայրացել է, որ Հռոմի ստատուտը ոչ թե «տպավորիչ քվեներով», այլ մի կերպ վավերացվեց
- Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը
- «Հրապարակ». Փաշինյանը որոշել է պատժել Հռոմի ստատուտի քվեարկությանը չմասնակցած ՔՊ 11 պատգամավորին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին