Ոնց եկել են, այդպես էլ պետք է դուրս գան.Մարզպետը՝ Ջերմուկի մոտ դիրքավորված ադրբեջանցիների մասին
«Ադրբեջանական զորքերը որտեղ կային, նույն տեղում էլ տեղակայված են, որևէ փոփոխություն չկա»,-խորհրդարանում տված ճեպազրույցում հայտարարեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ մի տարի է, ինչ սահմանային որևէ միջադեպ չի հիշում, կրակոցներ չեն եղել:
Հարցին, թե ադրբեջանական զինուժն ինչպես պետք է դուրս բերել Ջերմուկի տարածքից՝ Գրիգորյանն ասաց. «Ինչ եք ակնկալում, իմ կարծիքը՞, ասեմ՝ ոնց եկել են, այդպես էլ պետք է դուրս գան»:
Նա հնարավոր համարեց համաձայնագրով պայմանավորվելը և ադրբեջանցիների հետ գնալը, որ պատերազմելու խնդիր չլինի:
Մարզպետը հերքեց, որ մարզի Մարտիրոս գյուղի հարակից հատվածում ադրբեջանցիները դիրքային առաջխաղացում են ունեցել:
Գրիգորյանը հայտնեց, որ Վայոց Ձորում բնակիչների տեղաշարժ կա, բայց մարզից արտահոսք չկա:
«Տուրիստական ոլորտը լուրջ տուժել է, մենք բազմիցս հայտարարել ենք դրա մասին, այն վերականգնվում է, բայց շատ մեծածավալ, դժվար աշխատանք է իրականացվում: Կարևորը տեսնում ենք, որ այն արդյունքներ տալիս է»,-ասաց մարզպետը և հայտնեց, որ վերջին ագրեսիայիից հետո իրավիճակը դեպի դրականը գնում է, բայց 2022 թ սեպտեմբերից առաջվա իրավիճակի հետ համեմատած ոլորտը շատ լուրջ տուժել է:
Նրա խոսքով՝ որոշ տնտեսվարղներ աջակցության շնորհիվ իրենց ծախսերը փակել են և սկսել են եկամուտ ստանալ, բայց որոշները՝ ոչ:
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է
- Ամեն դեպքում մենք անզեն աչքով Ջերմուկից տեսնում ենք ադրբեջանցիներին.Արարատ Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին