
Նաիր Տիկնիզյանն ամուսնացել է հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինայի հետ
Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնացել է հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինայի հետ: Ֆուտբոլիստն ու հեռուստահաղորդավարուհին ամուսնացել են հոկտեմբերի 24-ին։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն իր ընտրյալին ամուսնության առաջարկ է արել սեպտեմբերի վերջին:
Նշվում է, որ Ռոմաշկինան «Maxim» ամսագրին տված հարցազրույցում պատմել է ֆուտբոլիստի ազգանունը վերցնելու ծրագրերի մասին:
«Անձնագրում ազգանունս կփոխեմ։ Իմ կարծիքով, ամուսինն ու կինը պետք է ունենան նույն ազգանունը: Բայց հենց եթերում կթողնեմ իմը։ Այդպես են անում բոլոր ամուսնացած կին հաղոդրավարները։ Եվ ոչ միայն «Матч ТВ»-ում։ Պարզապես հեռուստադիտողներին ավելի ծանոթ է այն ազգանունը, որով նրանք քեզ ի սկզբանե ճանաչել են»,- ասել է նա։