420 մլն դրամ՝ ևս 4200 բռնագաղթածի 100-հազարական դրամի աջակցության համար
«Նախագծով նախատեսվում է ժամանակավոր բնակվելու և կոմունալ ծախսերի աջակցության ծրագրի շրջանակներում հատկացնել ևս 950 մլն դրամ հոկտեմբերի վճարումների շարունակականությունն ապահովելու նպատակով»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ զեկուցելով բռնագաղթած արցախցիներին տրամադրվող աջակցության ծրագրի նոր հատկացումը:
Նա տեղեկացրեց, որ նախագծով նաև 420 մլն դրամ հատկացում է կատարվում 100 հազար մինավագ սոցիալական աջակցության ծրագրին՝ մշակված և նույնականացված տվյալների վճարներն իրականացնելու համար:
«40+10 ծրագրից արդեն օգտվել է 73196 անձ, որոնցից 69199-ը ստացել են 40+10-հազարական դրամ, իսկ մնացածը միայն 10 հազար դրամ»,-հայտնեց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ նոր որոշումով գումար կհատկացվի 19000 հազար մարդու և արդյունքում կստացվի, որ ծրագրից արդեն օգտվում է 90 հազարից ավել բռնագաղթած:
Նարեկ Մկրտչյնը նաև հայտնեց, որ նախագծով 4200 բռնագաղթածի 100-հազարական դրամ կտրամադրվի, որոնք հիմնականում նույնականացված տվյալներով անչափահասներ են:
Ըստ նախարարի՝ նախագծով աջակցության ծրագրին ընդհանուր առմամբ հատկացվում է լրացուցիչ 1մլրդ 370 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանի ճշտող հարցից հետո Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 100-հազարական դրամների շահառու են ճանաչվել 104.200 արցախցի, որոնցից 100.600-ը վերջին բռնագաղթի ժամանակ են տեղափոխվել Հայաստան, իսկ մոտ 4000 արցախցի շրջափակման պատճառով նախկինում չէր կարողացել վերադառնալ Արցախի Հանրապետություն:
Նիկոլ Փաշինյանն էլ հանձնարարեց մինչև տարվա վերջ բռնագաղթածներին ոչ մի կանխիկով վճարում չարվի, այլ՝ բանկային քարտերով, որպեսզի գործադիրը հաշվետու լինի բյուջեի ծախսերի համար:
Հարակից հրապարակումներ`
- Երկու բառով է կարելի բնութագրել Հայաստանը զավթած խմբավորման քաղաքականությունը՝ Ապաազգայնականացում և Ապառազմականացում.Դանիելյան
- Եվրախորհուրդը միջոցառումների փաթեթով կարձագանքի Արցախից բռնագաղթածների խնդրին
- Կառավարությունը որոշում ընդունեց բռնագաղթածներին փախստականի կարգավիճակ տալու մասին
- 2 մլրդ դրամ հատկացվեց հոկտեմբերին բռնագաղթած յուրաքանչյուր արցախցու 50 հազարական դրամ վճարելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին