Մշակույթ 17:36 02/11/2023 Հայաստան

Երևանում քննարկվել են ժամանակակից կինոյի զարգացման, տարածման, համարտադրության խնդիրները

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո,  ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը նոյեմբերի 2-3-ը Երևանում անցկացնում է միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ համաժողովը մեկնարկել է նոյեմբերի 2-ին, որին մասնակցում են Եվրոպայի և Ասիայի երկրների կինոլորտի առաջատար մասնագետները։ Այս հարթակը մեկտեղել  է արտերկրի և հայրենական կինոլորտի ներկայացուցիչներին, կինոյի պատմաբաններին, կինոգետներին և ոլորտն ուսումնասիրող մասնագետներին: Օրակարգում քննարկվելու են կինոյի զարգացման, պահպանման ու տարածման նորագույն ուղիները, ինչպես նաև նոր դարաշրջանում՝ ժամանակակից կինոյի զարգացման, տարածման, համարտադրության խնդիրները:  

Համաժողովը բացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձով՝ ուղղված համաժողովի մասնակիցներին: Ողջունելով կինոլորտում քաղաքականություն մշակող, կիրարկող և կինոլորտը ներկայացնող մասնագետներին՝ նախարարը նշել է, որ բոլորին միավորել և    Հայաստան է բերել Հայ կինոն, որն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը. «Մեզ համար անչափ կարևոր է, որ այս իրադարձությունը Հայաստանի հետ միասին նշում է աշխարհի մշակութային հանրությունը, ինչի վառ վկայությունն է նաև այն փաստը, որ Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակալի իրադարձությունների և նշանավոր անձանց ցանկում։ Մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտեցել հոբելյանական ծրագրերի իրականացմանը։ Հայկական կինոն ներկայացվեց բազմաթիվ միջազգային կինոփառատոներին, կայացան բազմաբնույթ միջոցառումներ Հայաստանում և արտերկրում, պատրաստվեցին և հրապարակվեցին գրքեր ու պատկերագրքեր՝ հայ կինոյի պատմության և երախտավորների մասին»։

Նախարարը խորհրդանշական է համարել՝ հոբելյանական միջոցառումների եզրափակումը միջազգային գիտաժողովով, ինչը, իրավամբ, Հայ կինոյի արժևորումն է ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգում։

«Հայ կինոյի 100-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովը լավագույն հնարավորությունն է կրկին վերարժևորելու մեր կինոժառանգությունը, առհասարակ խոսելու կինոլորտի խնդիրների և ձեռքբերումների մասին, կիսվելու այն փորձառությամբ, որն ունեն երկրները՝ կինոլորտը զարգացնելու համար: Շնորհավորում եմ բոլորին գիտաժողովի բացման կապակցությամբ և մաղթում հետաքրքիր, արդյունավետ աշխատանք»,- ասված էր նախարարի ուղերձում, որն ընթերցել է նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել կինոլորտի մասնագետներին՝ Հայ կինոյի 100-ամյակին նվիրված  համաժողովին իրենց մասնակցությունը բերելու համար.  «Հայ  կինոն 100 տարեկան է,  ինչը, իրավամբ, առիթ է հպարտանալու մեկդարյա հարուստ կինոժառանգությամբ:  100 տարվա ընթացքում, սկսած համր ֆիլմերից,  մեր ֆիլմերը շարունակում են ներկայանալ միջազգային լավագույն հարթակներում՝ գրանցելով հաջողություններ»:  

Շուշանիկ Միրզախանյանը ներկայացրել է վերջին տարիների, մասնավորապես՝ 2019 թվականից ի վեր Հայաստանի ազգային կինոկենտրոնում առկա նոր գործընթացները, որոնց առանցքում միջազգային չափանիշներին համահունչ ֆիլմերի վերականգնմանն ու 100-ամյա կինոժառանգության հանրահռչակմանն ուղղված աշխատանքներն և ձեռքբերումներն են աշխարհի հեղինակավոր հարթակներում:  Այս համատեքստում տնօրենը մատնանշել է վերականգնված և տարբեր հեղինակավոր հարթակներում ներկայացված ֆիլմերը և հավելել, որ այդ համագործակցությունները շարունակական են՝ արձանագրելով. «Նոյեմբերի 3-ին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (МоМА) առաջին անգամ կցուցադրվի Հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Խաս Փուշ» (1928 թ․) ֆիլմը՝ 35 մմ ժապավենային տարբերակով։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը МоМА-ի հետ համագործակցության արդյունքում ցուցադրության նպատակով թանգարանին է տրամադրել իր արխիվում պահվող ֆիլմի ժապավենը։ Հատկանշական է, որ սա հայկական երկրորդ ֆիլմն է, որը ցուցադրվելու է աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկում։ Առաջինը ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ.) 4K վերականգնված ֆիլմի նոր 35 մմ ժապավենային տարբերակն էր, որը ցուցադրվել է 2021 թ․ հունվարին և վերջինիս մեկ օրինակը պահպանության է հանձնվել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին»։

Համաժողովին տեսակապի միջոցով  ողջույնի խոսք է հղել նաև Եվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիայի տնօրեն Սուսաննա Նիկոլչևը: Իր խոսքում Սուսաննա Նիկոլչևն անդրադարձել է նաև կինոարտադրությանն առնչվող մի շարք հարցերի:

Հայ կինոյի նորովի բացահայտման և հարյուրամյա հայկական կինոժառանգության վերագնահատման, կինոյի պատմության փուլերն ու դրանց կարևորությունը համաշխարհային կինոյի ներկապնակում ներկայացրել են համաժողովի մասնակիցներն իրենց զեկույցներում:
«Հայ կինո 100» խորագրի ներքո զեկուցումներով հանդես են եկել կինոլորտի անվանի մասնագետներ Ժոել Շապրոն («Խորհրդային և հետխորհրդային հայկական ֆիլմերը Կաննի կինոփառատոնում և ֆրանսիական կինոթատրոններում»), Անետա Երզնկյանը («Հայ կինո 100. ավանդույթներ և նորարարություններ»), Անուշ Վարդանյանը (««Նամուս»-ը որպես մետասյուժե․ հայկական առաջին ֆիլմերի առասպելաբանական ծագումը»), Սեմ Գոֆֆը («Կապ հաստատել․ ներկայացնելով հայ կինոյի գոհարները միջազգային հանդիսատեսին») թեմաներով:

Կինոժառանգության պահպանման, վերականգնման և տարածման մեխանիզմները թեմայով զեկուցումները ներկայացրել են Գրիգորի Կակաբաձեն («Կինոժառանգություն․ ոչնչացում և վերականգնում»), Թեջաս Պագարը («Ֆիլմերի պահպանումը՝ որպես մշակութային ժառանգության մաս»), Անկե Հանը («Կինոժառանգությունն առցանց»), Պետր Ռիժենկովը («8K սկանավորումը՝ որպես արխիվների պահպանման և դրամայնացման երաշխիք»), Դենիել Բըրդը («Ընդդեմ վերականգնման, կամ ինչպես ես սովորեցի դադարել անհանգստանալ և սիրել քերծվածքները»), Լուկաշ Սերանկան («Լեհ-հայկական համագործակցությունը կինոժառանգության վերականգնման գործում»),  Սեսիլիա Չենչիարելլին («Փարաջանովի «Նռան գույնի» անհնարին վերականգնումը»), Նաիրի Գալստյանը ( «Սերգեյ Փարաջանովի հայկական պարադոքսը»):

Համաժողովի առանցքային թեմաներից է նաև կանանց ներդրումը կինոյում. Ֆրանսուազա Նավայլ («Կանանց ներդրումը կինոյում», Լեոնարդո Ֆիլաստո՝ «Կինոյի այլ պատմությունը»), Կարեն Ավետիսյան («Գենդերային պարիտետի քաղաքականության միտումները միջազգային կինոփառատոներում»), Սոնա Կարապողոսյան («Կանայք հայկական անիմացիայում»), Աննա Բախշյան («Հայկական համր կինոյի առաջատար դերասանուհիները»), Ջոզեփ Օվեն («Զրկված լինելու արվեստը․ Վիտալինա Վարելայի և Պեդրո Կոշտայի համագործակցությունը»), Անահիտ Աբադ («Կին ռեժիսորները իրանական կինոյում»):

Համաժողովի երկրորդ օրը տեղի կունենան պանելային քննարկումներ՝ «Պետական քաղաքականությունն ու կառավարման համակարգերը տեսալսողական ոլորտում», «Կինոարտադրության զարգացման և կինոարտադրանքի տարածման մեխանիզմներն  և հեռանկարները», «Ֆիլմերի համատեղ արտադրությունը որպես միջմշակութային համագործակցության խթանման միջոց», «Կինոժառանգության վերականգնում․ մարտահրավերներ և հնարավորություններ», «Կինոժառանգության վերականգնում․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմաներով: Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին նվիրված համաժողովը  կամփոփվի կլոր-սեղան քննարկմամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:14
Ինչ անամոթ եք բայց դուք և ձեր թիմը. Մարությանին քննադատած Արսեն Թորոսյանն ինքն է հայտնվել քննադատությունների թիրախում
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն արձագանքել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը ծաղրական ու քննադատական կերպով. «Մի...
Աղբյուր` Panorama.am
10:08
Անվտանգության վերաբերյալ այս իշխանության պատկերացումները սկսվում և ավարտվում են ընդդիմախոսներին ազատությունից զրկելով. Աբրահամյան
«Տարածքային ամբողջականության սկզբունքը թեև շարունակում է միջազգային իրավունքում և հռչակագրերում որպես հիմնարար մոտեցում մնալ, սակայն խաղի...
Աղբյուր` Panorama.am
09:45
Դամասկոսը նախազգուշացրել է Իրանին Սիրիայում քաոս չտարածել
Դամասկոսի իշխանությունները զգուշացնում են Իրանին Սիրիայում քաոս չտարածելու մասին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում...
Աղբյուր` Panorama.am
09:29
Հայկական արծվագորգի զարդանախշն՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում»
Վերջին շրջանում մշակութային յուրացման այս քաղաքականությունը միջազգային հարթակներում զգալի ակտիվությամբ է ընթանում։
Աղբյուր` Panorama.am
09:16
Դեկտեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը, մինչև պատգամավոր դառնալը, եղել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փոխել է խորհրդարանում իր՝ գիտության, կրթության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր նախարարների նշանակմամբ նրանց տեղակալներն ավտոմատ ազատվեցին, մի մասը վերանշանակվեց, մյուս...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառայողական մեքենաները կրճատելու Նիկոլ Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում։...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Կոկաինի գործով ՀՀ իրավապահները իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով իրավապահները շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովն անցած շաբաթ նիստ է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ունենալով առնվազն վեց օր` ինչո՞ւ է քաղաքապետի ավիատոմսը գնվել «մեկ անձից»...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն...
Աղբյուր` Panorama.am
08:28
Սասունյան. Ալիևները Լոնդոնում հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թվականին նախագահ Իլհամ Ալիևին ընտրել էր իր առաջին «Տարվա մարդ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:21
Երևանում այրվել է ավտոմեքենա, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 24-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի և Կոմիտասի...
Աղբյուր` Panorama.am
08:14
Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Գովազդ ամաչկոտ ծնողների համար
Տեսած կլինեք այդ գովազդը՝ երեխան նամակ է գրում ձմեռ պապին, թե բա՝ սմարթֆոն եմ ուզում, հզոր տեսախցիկով։ Եթե միայն տեսախցիկ ուզեր, նույնիսկ չէի...
Աղբյուր` Panorama.am
07:51
Քովիդի պատճառով Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
«Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»
Աղբյուր` Panorama.am
23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}