Ադրբեջանը ևս մեկ տարեց արցախցու է ձերբակալել
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է ևս մեկ արցախցու՝ Մադաթ Բաբայանին։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, քաղաքացին ձերբակալվել է Քարվաճառի տարածքում «հակաահաբեկչական միջոցառումների» շրջանակում։
Ծառայությունը Մադաթ Բաբայանին որակել է «ապօրինի զինված խմբավորումների անդամ, որը բերման է ենթարկվել ազգային ատելություն հիմքով ահաբեկչություններ կատարելու կասկածանքով։ Մադաթ Բաբայանը մասնակցել է 1992 թ. փետրվարի 26-ին Խոջալուի Ցեղասպանությանը»։
Ըստ թշնամի պետության ԶԼՄ-ների, Բաբայանը ցուցմունք է տվել՝ «նշելով հանցագործության վայրը»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Մնացականյանի մասով ՄԻՊ-ը մի քանի անգամ խնդրագրեր ու դիմումներ է ուղարկել համապատասխան մարմիններին
- Սիրանուշ Սահակյան. Մենք ունենք տեղեկություն Լևոն Մնացականյանի ողջ լինելու վերաբերյալ
- «Աստված կպատժի նրանց, ովքեր մասնակցել են հարձակմանը». Վերագրում են Վագիֆ Խաչատրյանին
- Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական նիստը շարունակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին