Աննա Հակոբյանը վայելում է աշունն արտերկրում. Մամուլը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
Մինչ Հայաստանում սովորական քաղաքացիները լծված են փախստական դարձած արցախցիներին օգնելու գործին, նրանց կարիքները նվազեցնելուն, Նիկոլ Փաշինյանը կինը հերթական անգամ մեկնել է արտերկիր՝ աշնանային հանգստի։
Թեև Աննա Հակոբյանը սոցիալական իր էջերում լուսանկարներ չի հրապարակել, սակայն Oragir.News-ի՝ արտերկրում գտնվող աղբյուրներից մեկը լուսանկարներ է տրամադրել և նշել, որ լուսանկարներն արվել են երեկ՝ նոյեմբերի 1-ին, Աննա Հակոբյանը վայելում է իր աշնանային հանգիստն արտերկրում։
Ուշագրավ է, որ առաջին տիկինի պաշտոնին տիրացած Հակոբյանն այս օրերին ամբողջությամբ անտեսել է երկրում ստեղծված ծանր հումանիտար վիճակն ու մեկնել վայելքների։
Թե որ երկրում է Հակոբյանը, աղբյուրը չի մանրամասնում։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ դահլիճից ինսթագրամ. Մարիամ Փաշինյանը լուսանկար է հրապարակել
- Փաշինյանը ԵԽ է մեկնել երեք դուստրերի հետ
- Աննա Հակոբյանի զբոսանքը Կիևում
- Արցախում սովն ու Աննա Հակոբյանի սեղան-սուփրան
- Աննա Հակոբյան. Ասել, որ Ժողովրդի տրամադրությունը շատ բարձր է, նշանակում է ոչինչ չասել