Մոսկվան պատրաստ է կազմակերպել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ցանկացած շփում, որը նպաստում է Բաքվի և Երևանի միջև լարվածության վերացմանը, մենք միայն ողջունում ենք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը։
«Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ ձեռնտու է կողմերին և ընդհանուր առմամբ տարածաշրջանին։
Մեր կողմից ելնում ենք այն բանից, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ է համարվում եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը, որոնք ընդունվել են 2020-2022թթ.։ Այն ներառում է խաղաղության պայմանագրի ստորագրում երկու երկրների միջև, ապաշրջափակում, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում Հարավային Կովկասում, սահմանազատում և այլն», - ասել է նա։
Զախարովան նաև հայտարարել է, որ առաջիկայում պատրաստ են Մոսկվայում կազմակերպել ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան