Կապանի օդանավակայանից մի քանի մետր այն կողմ ադրբեջանցիների կրակային դիտակետն է․ Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը գրում է․
«Սա Կապանի օդանավակայանն է։ Այն մի քանի մետրի վրա ադրբեջանցիների ուղիղ կրակային դիտակետում է։ Օդանավակայանի անվտանգությունը ռուսական զորքի վրա է դրված։ Օդանավակայանը չի կարող ծառայել ՀՀ քաղաքացիների համար։
Ադրբեջանցիները չեն կրակում միայն այն դեպքում, երբ Կապան ինքնաթիռով գալիս է Հայաստանի վարչապետը։ Ադրբեջանցիներն ու ռուսները միայն իր անվտանգությունն են ապահովում, որ գա ցուցադրական «անվտանգություն» գովազդի, իսկ նրա գնալուց հետո, հատկապես գիշերները անընդհատ կրակեն հայկական դիրքերի վրա։
Այ սա է իրականությունը, որը ձեզ ցույց չի տա Հանրային հեռուստաընկերությունը, կամ որևիցե այլ լրատվամիջոց, քանի որ կա՛մ ծառայում են մեկ մարդու, կա՛մ էլ վախենում են նույնպես նրա կողմից կալանավորվելուց, կամ էլ՝ տուգանվելուց»։
Լուսանկարները՝ Նարինե Կիրակոսյանի