Մարտական պատրաստության պարապմունքներն ակտիվ ընթացքի մեջ են․ ՊՆ
Եթե ուսման մեջ բարձր առաջադիմություն դրսևորենք, գործնականում կատարողականն էլ կլինի գերազանց: Այս մասին նշված է ՊՆ տարածած հայտարարությունում։
«Այս ամենին հնարավոր է հասնել կարգապահ, բարեխիղճ և նվիրված ծառայության շնորհիվ։
Սպաները հաճախ են դասերի, պարապմունքների ժամանակ խոսում զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների պահպանման կարևորության և անհրաժեշտության մասին։
Մարտական պատրաստության պարապմունքներն ակտիվ ընթացքի մեջ են: Բոլոր վարժությունները կատարվում են մի քանի անգամ՝ ավտոմատացման աստիճանի հասցնելով դրանց իմացությունը:
ՊՆ N զորամասի զինծառայողներ»։