ԱԱԾ-ում ստեղծվել է ստորաբաժանում, որը կապահովի Հայաստանով անցնող կոմունիկացիաների անվտանգությունը. Փաշինյան
«Բոլորովին վերջերս մենք ներկայացրինք «Խաղաղության խաչմերուկ» մեր նախագիծը, որի շրջանակներում ես տեղեկացրի, որ նախատեսում ենք Հայաստանի ԱԱԾ կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումն արդեն ձևավորված է:
«Մենք նախկինում այդ ուղղությամբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև մեր պլաններում այն կար, բայց այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումն արդեն իսկ ձևավորված է, և բավականին շոշափելի մասով համալրված է, և արդեն իսկ գործնականում երեկվանից սկսել է իր աշխատանքները»,-սաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետությունում ինչքան էլ քիչ՝ այնուամենայնիվ ուղիղ տեղեր կան.Նիկոլ Փաշինյան
- Մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու. Փաշինյան
- 420 մլն դրամ՝ ևս 4200 բռնագաղթածի 100-հազարական դրամի աջակցության համար