Հայաստանի թիվ մեկ խնդիրը թշնամիներից ազատվելն է. Հարցում
Հայաստանի առաջ ծառացած թիվ մեկ խնդիրը ո՞րն է այս պահին։ Panorama.am-ն այս հարցն ուղղեց փողոցում անցորդներին։
Հարցման մասնակիցների մեծ մասի համոզմամբ,առաջնայինը խաղաղությունն ու անվտանգությունն են։
«Պետք է խաղաղություն լինի, մնացած ամեն ինչը մարդը կարող է ստեղծել, չնայած խաղաղությունն էլ է իր ձեռքում»,-ասաց մի կին։
«Պայքարել, որ պատերազմ չլինի»,-հավելեց մեկ ուրիշը։
Մի տղամարդ էլ կարևորեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հարցը.
«Թիվ մեկ խնդիրը Ռուսաստանի հետ ճիշտ հարաբերություն ունենալն է, որը ամբողջովին տապալել է այս կառավարությունը»։
«Պաշտպանունակություն՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական առումով, բայց նախ ստրատեգիական ռազմավարություն պիտի ունենալ երկիրը զարգացնելու ուղղությամբ»,-ասաց քաղաքացիներից մեկը՝ չցանկանալով խոսել տեսախցիկի առջև։
«Թշնամիներից ազատվելը»,-պատասխանեց մեկ ուրիշը։
Մանրամասները՝ տեսանյութում։