Մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու. Փաշինյան
«Արդեն իսկ բավականին մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով»,-կառավարության նսիտում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ նման միտում սպասում էին, իսկ գործադիրի խնդիրն այն է, որ հնարավորինս արագ այդ գործընթացը կազմակերպի:
«Այստեղ նաև մեզ բոլորիս՝ Կառավարությանը և պետական մարմիններին, պետք է հնարավորինս արագ աշխատել, բայց նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից և եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի ամեն ինչ ճիշտ, օրինական ընթացակարգերով առաջ շարժվենք, որպեսզի արագության պատճառով իրավական խնդիրներ չառաջացնենք»,-հայտարարեց գործադիրի մարմնի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով, որ արցախցիները ըմբռնումով են մոտենում, որ իրավական տեսանկյունից ամեն ինչ ճշգրիտ պետք է լինի:
«Հետագայում արդեն նաև քաղաքացիություն և կարգավիճակ ստանալու բերումով պետք է մտածենք՝ կենսաթոշակառուների թոշակների վճարման ինչ համակարգ ենք ներդնում, ինչ սկզբունքներ պետք է գործեն»,-հայտնեց Փաշինյանը:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առաջարկեց թիվ հրապարակել, թե քանի բռնագաղթած արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ այդ թվերը չունի և առաջարկեց Հումանիտար կենտրոնի ասուլիսների ժամանակ հնչեցնել թվերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին