Սուրբ Սոֆիայի մզկիթը հնարավոր է վերանորոգվի
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են վերականգնել Ստամբուլի Սուրբ Սոֆիա մզկիթը։ artguide.com-ի հաղորդմամբ, ստեղծվել է գիտական խորհուրդ, որի ղեկավարությամբ ստեղծվում են վերականգնման ծրագրեր։ Հատուկ այս աշխատանքի համար պատրաստվել է նաև մզկիթի «թվային երկվորյակը»: Շենքը 1486 տարեկան է, նրա վերջին ամբողջական վերականգնումը կատարվել է 1848–1850 թվականներին։
Հիշեցնենք, որ 2020 թ. հուլիսի 10-ին Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարանը) չեղյալ էր համարել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու մասին 1934-ի որոշումը։ Դրանից անմիջապես հետո Էրդողանը հայտարարել էր, որ հրաման է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու և այնտեղ նամազ անցկացնելու մասին։ Առաջին համընդհանուր աղոթքը կայացել է հուլիսի 24-ին։
Սուրբ Սոֆիան հիմնադրվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և բացվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել էր թանգարանի, որից հետո ընդգրվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի հատակի սալերը ծանր տեխնիկայից վնասվել են
- Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում մերժվել է Աթաթուրքի համար աղոթք կարդալու առաջարկը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեն կոչ է անում Թուրքիային զեկույց ներկայացնել Սուրբ Սոֆիայի պաշտպանության վերաբերյալ
- ՅՈւՆԵՍԿՕ-ն Թուրքիայից չի ստացել Սուրբ Սոֆիան պահպանելու անհրաժեշտ երաշխիքներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան