Օտարերկրացիներին և վիրավոր պաղեստինցիներին առաջին անգամ թույլ են տվել փախչել Գազայից
Իսրայելա-պաղեստինյան պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել օտարերկրացիներին ու վիրավոր պաղեստինցիներին լքել Գազայի հատվածը։ Արտոնված փախուստի ժամանակ հարյուրավոր մարդիկ կտրում են սահմանն ու հայտնվում Եգիպտոսում։ Այս մասին գրում է CNN-ը։
Նախատեսված էր, որ երեկ՝ չորեքշաբթի օրը 81 ծանր վիրավոր պաղեստինցիներ կտարվեն Եգիպտոս, որտեղ բուժում են ստանում մի քանի տասնյակ վիրավորներ։
Եգիպտոսի կառավարությունից հայտնել են, որ ավելի քան 360 օտարերկրյա անձնագրեր ունեցողներ նույնպես հեռացել են Գազայից Ռաֆահ սահմանային անցակետով։
Տասնյակ մարդիկ դեպի Կահիրե ճանապարհին են, որտեղից էլ ինքնաթիռներով կվերադառնան իրենց երկրներ: Օտարերկրացիների թվում են Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Իտալիայի և Ճապոնիայի քաղաքացիներ։
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը Գազայի «Ջաբալիա» ճամբարին հասցված հարվածներն արյունալի սպանդ է անվանել
- Իսրայելը, ՀԱՄԱՍ-ը և Եգիպտոսը պայմանավորվել են Գազայից դուրս բերել օտարերկրացիներին և ծանր վիրավորներին
- Սասունյան. Բայդենին ուղղված հանրահայտ մարդկանց նամակում ադրբեջանցուն սխալմամբ ավելացրել են Գազայի պատանդներին
- Գազայի «Ջեբալիա» փախստականների ճամբարին հասցված հարվածի հետևանքով ավելի քան 100 մարդ Է զոհվել
- Իսրայելական հետախուզությունն առաջարկել է Գազայի 2,3 միլիոն բնակիչներին տեղափոխել Եգիպտոս
- Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել Է Գազայի հատվածում գերմանացի պատանդի մահը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին