Երբ գրիպն ու կովիդը համատեղ է լինում, սիմպտոմների առումով ավելի բարդ ընթացք է ունենում. Նախարար
«Ունենք կարմրուկի բռնկում, բայց այս պահին դեպի մարում է գնում։ Իրավիճակը վերահսկելի է»,- կառավարության նիստից հետո լրագրողերին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ բոլոր բժշկական կենտրոններում արվում են բոլոր հետազոտական աշխատանքները, որպեսզի որևէ դեպք բաց չթողնենք։
Ավանեսյանը հորդորեց քաղաքացիներին «Ազգային իմունիզացիոն ծրագրով» երեխաների պատվաստումներն օր անգամ չուշացնեն` կարմրուկից մահվան դեպքեր չգրանցելու համար։
Խոսելով կորոնավիրուսի մասին, նախարարն ասաց, որ որևէ նոր շտամ չկա, «օմիկրոնի» տարբեր ենթաշտամներն են։ Նա նշեց, որ անհանգստացնող իրավիճակ չկա, բայց պետք է զգուշությունը պահպանել։
«Լինում են դեպքեր, երբ գրիպն ու կովիդը համատեղ է լինում անձի մոտ և դա, իհարկե, սիմպտոմների առումով ավելի բարդ ընթացք է ունենում»,- ասաց Ավանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն է գրանցվել
- 5 օրում 5 երեխա է վարակվել կարմրուկով
- Եթե մահացած երեխայի շրջապատում կարմրուկի դեմ պատվաստված լինեին՝ չէին վարակի նրան. Սվետլանա Գրիգորյան
- Հայաստանում գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում է նկատվում․ նախարար
- Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 471 դեպք
- Հայաստանում կարմրուկից երեխա է մահացել. Ավանեսյան
- ԱՆ. Սուր շնչառական հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է 1․3 անգամ
- Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն
- Կարմրուկը չի նահանջում. Հիվանդների թիվն ավելանում է
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերն աճել են 95-ով
- Կարմրուկի նշաններով հիվանդանոց տեղափոխված փոքրիկը մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան