Գարիկ Գալեյանը՝ դատախազին. Երբևիցե եղե՞լ եք Եռաբլուրում
«Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեք, կխնդրեի, հաշվի առնեք, որ ես ունեմ երկու բնակարան։ Մեկը՝ Եռաբլուրում։ Այս իշխանությունն ինձ տվել է երկրորդ բնակարանը, մեկ սենյականոց։ Ես անազատության մեջ եմ գտնվում շինծու գործի շրջանակում»,-այս մասին Նոր Նորքի և Ավանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
Նա մի քանի հարց ուղղեց դատախազին. «Դուք երբևիցե եղե՞լ եք Եռաբլուրում, մենակ չասեք, թե չեք կարողանում գնալ։ Եղե՞լ եք։ Դուք երեխաներ ունե՞ք։ Արյան հոտը զգացե՞լ եք Դուք։ Երեխային ուղարկես ծառայության, սպասես, որ գա, հայրենիքը դավաճանեն։ Երեխային փնտրես մորգերում, ման գաս, Սպայկայի որ մեքենայից երեխու դին գտնես... Իմ պայքարն արդար է, հինգ հազար տղա է սպանվել էս երկրում, ինչ 5 հազար, արդեն շատ, ու որևէ մեկը դեռ պատասխան չի տվել։ Հարգելի դատախազ որպես մեղադրող անձ, դուք ձեզ հարց տվել եք, բա ով է այդ դավաճանը, որ երկիրն էս օրին է հասել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան