Երևի մոտ ժամանակներս տարածք չունեն հանձնելու, դրա համար ինձ բաց թողեցին. Գարիկ Գալեյան
«Անկեղծ ասած, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից նման տրամադրվաությամբ չէի եկել, բայց հասկացա, որ դեռ մոտակա ժամաներս տարածք չունենք հանձնելու, դրա համար երևի թա թողեցին»,- լրագրողներին ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ով հենց դատարանի դահլի-ից ազատ արաձկվեց։
Նա նշեց, որ պետք է կարողանալ ազգովի ոտքի կանգնել ու փրկել գոնե Հայաստանը, քանի որ Արցախն արդեն կարցրել են։
«Իրենք Արցախն էին հանձնում, դրա համար ես անազուտության մեջ էի գտնվում։ Այս երկրում երևի միայն հերոսածին ծնողներն են խանգարում ու երևի մեր կոչին հանրության կարթանացներ ու դրա համար անզատության մեջ էի գտնվում և, իհարկե, իրենց շառով»,- ասաց Գալեյանը։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, վերացրեց կալանքը, որպես խափանման միջոց, կիրառեց գրավը՝ 2 միլիոն դրամի չափով, տնային կալանքը՝ 2 ամսով։
Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության հատկանիշով և թմրամիջոց օգտագործելու կասկածանքով։
Հարակից հրապարակումներ`
- Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- Գարիկ Գալեյանը՝ դատախազին. Երբևիցե եղե՞լ եք Եռաբլուրում
- Վաղը կկայանա Գարիկ Գալեյանի գործով դատական նիստ
- Գարիկ Գալեյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին
- Գարիկ Գալեյանը կմնա կալանքի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան