Գեղարքունիքում կրակոցներ չկան, ադրբեջանական զորքը պիտի դուրս գա ՀՀ տարածքից. մարզպետ
«Իրականությունն այդպիսին չէ, թե հիմնականում տեղակայված են սահմանամերձ բնակավայրերում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, լուրեր կան, որ Արցախից բռնի տեղահանված անձանց մարզում տեղակայել են հիմնականում սահմանամերձ բնակավայրերում:
Նա նշեց, որ մարզում բաշխվածության աշխարհագրությունն ամբողջությամբ ընդգրկվում է, մարզի բոլոր համայնքերում տեղակայված են ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, ամենից շատ տեղակայվել են Սևան խոշորացված համայնքում։ Նրա խոսքով, մարդիկ տեղակայված են հյուրանոցներում, հյուրատներում ու սեփական տներում:
«Ունենք նաև հյուրանոցներում տեղակայված մարդիկ, աշխատանքներ են տարվում, որպեսզի մեր հայրենակիցները վարձով տներ գտնեն ու տեղափոխվեն։
Տեղակայվել են նաև ԵԿՄ-ի ճամբարում, պայմանները տարբերվել են, բայց այնպիսի պայմաններ ենք ստեղծել իրենց համար, որ անհանգստություն չունենան», - ասաց Կարեն Սարգսյանը:
Նա նաև հայտնեց, որ մարզում իրավիճակը հանգիստ է, Ադրբեջանի կողմից կրակոցներ չեն արձանագրվում։
«Ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ գնան ու դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից»,- ասաց Գեղարքունիքի մարզպետը։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքի մարզում լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երրորդ երեխան
- Սոթքի հանքավայրը մասամբ աշխատում է. Գեղարքունիքի մարզպետ
- Ադրբեջանը կրակ է բացել Սոթքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
- Նիկո՛լ, Գեղարքունիքի վրա են հարձակվում, որովհետև այնտեղ ճանապարհը վերջացրել ես թուրքերի դեմ բացելու. Նարե Սոսեն
- Նրանք, ովքեր հայտարարում են՝ Արցախն Ադրբեջան է, այս իշխանության հանձնարարությամբ վաղը կհայտարարեն՝ Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը... Երևանը Հայաստան չեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին