Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը չեն մասնակցի Ադրբեջանը և Թուրքիան
Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը չեն մասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի մարզիկները։ Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, որի խոսքերը փոխանցել է armsport.am-ը։
Նար խոսքով 70-ից ավելի երկրներ հայտ են ներկայացրել՝ մասնակցելու Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը, որը սամբոյի միջազգային ֆեդերացիայի օրացույցում մեծահասակների աշխարհի առաջնությունը տարվա խոշորագույն միջոցառումն է։
«500-ից ավելի մարզիկ, 2500-ից ավելի հյուր կընդունենք Հայաստանում։ Մեր կազմում աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ են ընդգրկված, ունենք լավ մարզիկներ, որոնք լավ են պատրաստ աշխարհի առաջնությանն ու վստահ եմ՝ բարձր կպահեն մեր երկրի պատիվը»,-հայտնել է Միքայել Հայրապետյանը։
Հիշեցնենք՝ սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Հարակից հրապարակումներ`
- «Թող հաղթի ուժեղագույնը»․ սամբոյի միջազգային մրցաշարը բացված է
- Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունը կազմակերպելու համար կառավարությունը միջոցներ է հատկացրել
- Ադրբեջանում սամբոյի մարզիչը ծեծելով սպանել է յոթամյա աշակերտին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան