ԿԳՄՍ փոխնախարարի արձագանքը՝ Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնում յուրայինի նշանակելու մասին
«Ցանկացած կազմակերպությունում աշխատանքային փոխհարաբերությունները կառուցվում են աշխատանքային օրենսգրքի հիման վրա և, բնականաբար, բոլոր այն դեպքերում, երբ Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումները չեն պահպանվում, դրան հաջորդում են համապատասխան քայլերը»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելուն՝ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաճյանը։
Ըստ նրա, խնդիրն այստեղ ոչ թե Թումանյանին ներկայացնելն է եղել, այլ գործուղման մեկնելու համար իր գործատուի կողմից հրահանգ ու հրաման ունենալը։
«Ցանկացած տնօրեն, ով արձակուրդ կամ գործուղման է մեկնում, նախարարի հրամանով ունենում է այդ գործունեությունն իրացնելու իրավունքը։ Անկախ նրանից, թե ինչ ֆինանսական միջոցներով ու ինչպես է գործուղումն իրականցվել՝ հստակ սահմանված է, որ պետք է ունենաս գործուղման հրաման, եթե չունես այդ հրամանը, տվյալ գործուղումը չես կարող իրականացնել»։
Հարցին՝ տեղեկություններ կան, որ նախարարությունն այս պաշտոնում իր յուրայինին նշանակելու միտում ունի, ինչպես սովորաբար արվում է, փոխնախարարը պատասխանեց. «Դրանք անձնական մեկնաբանություններ են, որևէ հիմք չունեն»։
Հարակից հրապարակումներ`
- Ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի
- ԿԳՄՍ նախարարությունը՝ Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու մասին
- Թումանյանի թանգարանի նախկին տնօրենը կդիմի դատարան
- Թումանյանի թանգարանի տնօրեն. Իմ դեմ խմորվող դավադրությունը ստացավ իր մարմինը՝ մեկ հրամանի մեջ խտացված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան