Կառավարությունը շնչավոր անձ չէ ու չի կարող տրամադրություն ունենալ կամ չունենալ․ ԿԳՄՍ նախարար
«Ձեր հարցերի ձևակերպումներն ինձ զարմացնում են, կառավարությունը շնչավոր անձ չէ, չի կարող տրամադրություն ունենալ կամ չունենալ, կառավարությունը գործադիր մարմին է, զուրկ է տրամադրությունից ի սկզբանե»,- Ազգային ժողովում ճեպազրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կառավարությունը տրամադրություն ունի անցկացնել ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի համերգը՝ հաշվի առնելով նաև Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի երեկ արած հայտարարությունը՝ կարմիր դրոշի ահազանգ Հայաստանի Հանրապետության համար՝ կապված առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու տագնապալի պոտենցիալի հետ։
Դիտարկմանը՝ այդ դեպքում նախարարը տրամադրություն ունի՞ համերգի համար, Ժ.Անդրեասյանն ասաց. «Կարծում եք՝ նախարարը պարտադիր տրամադրություն պետք է ունենա՞ համերգի գնալու համար։ Եթե այդպես լիներ, շաբաթական մի քանի անգամ մշակութային միջոցառումների և սպորտային միջոցառումների տրամադրություն, դժվարանում եմ գտնել մարդ, որը կունենա։ Դա աշխատանք է, որը պետք է անել»։
«Կար սկսված գործընթաց։ Կառավարությունը նպատակահարմար է համարել կազմակերպել նշված համերգը, այնուհետև ստեղծված իրավիճակով պայմանավորված համերգը հետաձգվել է։ Հետաձգված համերգի հետ կապված հաջորդ քայլը նոր ժամկետում այն նորից կազմակերպելն է։
Քանի որ այդ ծրագիրն արդեն նպատակահարմար է գտնվել, այս պահին խոսում ենք ժամանակային տեղափոխման մասին։ Բնականաբար, կառավարության քայլերն ուղղված են նրան, որպեսզի հետաձգված համերգը իրականացվի»,- ասաց Ժ. Անդրեասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լեմկինի ինստիտուտը հայտարարել է կարմիր դրոշի ահազանգ Հայաստանի համար
- Սնուփ Դոգի համերգը Հայաստանում կազմակերպելը կենսական էր. Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
- Սնուփ Դոգին 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ է վճարվել
- Պետբյուջեից Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված գումարը դեռ չի վերադարձվել բյուջե
- Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել
- Սնուփ Դոգի համերգը հետաձգվել է
- Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությունը հանդես կգա հայտարարությամբ
- Սնուփ Դոգի միջոցառումը չեղարկելու հանրագիրը հանձնվել է Կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին