38 տոկոսով աճել է ԿԳՄՍ նախարարության բյուջեն
2024 թվականին կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գծով ընդհանուր ծախսերը նախատեսված են 345 միլիարդ 417 միլիոն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 միլիարդ 148 միլիոն դրամով կամ 38 տոկոսով։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներին ասաց Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
Ծախսերում մոտավորապես 62 տոկոսը կամ 216 միլիարդ 398 միլիոն դրամը կազմում են ընթացիկ ծախսերը, 37,4 տոկոսը կամ 129 միլիարդ դրամը՝ կապիտալ ծախսերը։
Կրթության ոլորտի ծախսերը կկազմեն 285 միլիադ դրամ, որոնք աճել են 47 տոկոսով նախորդ տարվա համեմատ,
Գիտության ոլորտի ծախսերը կկազմեն 32 միլիարդ 498 միլիոն դրամ, աճել են 8 տոկսով,
Մշակույթի ոլորտի ծախսերը կկազմեն 18 միլիարդ 909 միլիոն դրամ,
Սպորտի ոլորտի ծախսերը՝ 6 միլիարդ 656 միլիոն դրամ,
Երիտասարդության ոլորտի ծախսերը՝ 2 միլիարդ 331 միլիոն դրամ։
Ընդհանուր առմամբ, իրականացվում են 20 ծրագրեր 200 միջոռացումներով։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության 2024 թ. ԿԳՄՍ նախարարության բյուջեն աննախադեպ է համարում:
««Էական ավելացել է բյուջեն, հաշվի առնելով ըստ տարիների դինամիկան` կարող ենք ասել, որ սաաննախադեպ ավելացում է, որովհետև այսպիսի մեծ ծավալով ավելացում նախորդ տարիներին չի եղել, նման ծավալային աճ առաջին անգամ ենք գրանցում», - նշեց Անդրեասյանը:
Նա կապիտալ ծրագրերից առանձնացրեց 300 դպրոցների ու 500 մանկապարտեզների ծրագիրը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան