Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ագրեսիա ստանում է իր պատասխանը.Հակոբ Արշակյան
«Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ագրեսիա ստանում է իր պատասխանը, հիմա դուք ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ»,-խորհրդարանում տված ճեպազրույցում պատասխանելով ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինուժին դուրս շպրտելու մասին հարցին՝ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
Նա հռետորական հարց հնչեցրեց, թե Հայաստանը պե՞տք է գնա խաղաղության օրակարգով, թե՞ պատերազմի:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ադրբեջանական կողմը բավարար քայլեր չի արել, որպեսզի խաղաղության համաձայնագիրը ստորագրվի և հույս հայտնեց, որ վերջինս կանի դրանք:
«Մեր ընթացքը չի փոխվելու, գնալու ենք այս ուղղությամբ, իսկ եթե Հայաստանի վրա հարձակում լինի՝ մեր զինված ուժերը պատրաստ են ցանկացած ագրեսիայի դիմակայել, պատասխան տալ: Այդպես եղել է ու լինելու է»,-հայտարարեց Արշակյանը:
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է, որ ճանապարհները ապաշրջափակվեն, և դրանք գործեն ՀՀ իրավազորության և օրենքների շրջանակներում:
Խոսելով անկլավների թեմայի մասին՝ Արշակյանը նշեց. «Հայաստանի և Ադրբեջանի դելիմիտացիայի շրջանակներում բոլոր հարցերը քննարկման ենթակա են, եթե ունեն իրավական հիմքեր, քարտեզագրված են, երկկողմ համաձայնագրերում գրանցված են»:
Նրա խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը կարիք ունեն հստակեցնելու իրենց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը և գրավոր դա ընդունելու:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
- Տավուշ. «անկլավների» փոխանցումն Ադրբեջանին հղի է աղետալի հետևանքներով Հայաստանի համար