Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի բրենդը պետք է պահպանվի. Հակոբ Ղազանչյան
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը թատրոնի նյույորքաբնակ բեմադրիչ, դերասանուհի Կարինե Քոչարյանի նախաձեռնությամբ հյուրախաղերով ԱՄՆ-ում է։ Նյու Յորքում, Նյու Ջըրզիում, Ֆիլադելֆիայում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Արցախի թատրոնը «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումով արժանանում է ջերմ ընդունելության։ Բեմադրությունը՝ Կարինե Քոչարյանի։
Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասաց, որ հյուրախաղերը մեծ հաջողությամբ են անցնում, թատրոնը նոյեմբերի 7-ին արդեն կվերադառնա Հայաստան։
Նա տեղեկացրեց, որ սպասում են դերասանների վերադարձին, որպեսզի վարչության նիստ անեն ու միասին որոշեն Արցախի թատրոնի դերասաններին աշխատանքով ապահովելու հարցը։
«Երբ վերադառնան, վարչության նիստ կանենք։ Վարչության անդամները հանրապետության թատրոնների ղեկավարներն են։ Բոլորը պատրաստակամ են օժանդակելու դերասաններին, նաև նախարարությունն է պատրաստ օժանդակել։ Երեկ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի հետ այդ հարցը ևս մեկ անգամ քննարկել ենք, իրենք էլ են մտածում, աշխատանքներ տանում այդ ուղղությամբ։ Ինչ հնարավոր է, կանենք»,- ասաց Ղազանչյանը։
Նա նշեց, որ մի քանի տարբերակներ կան, պետք է միասին քննարկեն ու հասկանան, թե այս պահին որն է ավելի ռեալ, օպտիմալ։
«Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի բրենդը պետք է պահպանվի»,- ասաց Հակոբ Ղազանչյանը։
Լուսանկարները՝ ԱՄՆ հյուրախաղերից (վերցված են Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից)։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցին ուզում է մնալ և ապրել Հայաստանում. Աշխատանքային տոնավաճառ արցախցիների համար
- «Փաստ». Գնալով խորանում է անորոշությունը արցախցիների շրջանում
- Արցախցի Մարթա Ալթունյանը հանդիսություններն անպայման սկսելու է արցախյան բարբառով
- Նոր շունչ՝ տեքստիլի թափոններին, նաև վերմակ, բարձ, նորացված հագուստ՝ արցախցիների համար
- Մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստան, և մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք. Սամվել Շահրամանյանը՝ արցախցիներին
- Ստեփանակերտի Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան