Հռոմի պապը հրաժարվել է Մարադոնային և Մեսսիին անվանել լավագույն ֆուտբոլիստներ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը «Rai 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ արգենտինացի Լիոնել Մեսսին և Դիեգո Մարադոնան լավագույն ֆուտբոլիստները չեն և նշել է բրազիլացի Պելեի մեծությունը, փոխանցում է «Գազետա․ռու»-ն։
«Որպես ֆուտբոլիստ Մարադոնան հիանալի է, բայց որպես մարդ նա անհաջողակ է։ Մեսսին ջենտլմեն է, բայց ինձ համար այդ երեքի մեջ մեծ ջենտլմենը Պելեն է։ Սրտի մարդ»,- ասել է 86-ամյա Հռոմի պապը։
Նշենքմ որ հոկտեմբերի 30-ին Մեսսին 8-րդ անգամ դարձավ "Ոսկե գնդակի» դափնեկիր:
Ֆրանցիսկոս պապը բազմիցս նշել է, որ սպորտը կոչված է նպաստելու ժողովուրդների միջև խաղաղությանն ու բարեկամությանը: Նա բազմիցս կոչ է արել ֆուտբոլիստներին առաջնորդվել եղբայրության, փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և ներման իդեալներով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին