Հռոմի պապը խոստովանել է՝ սիրում է ծովը, բայց գրեթե 50 տարի այնտեղ չի եղել
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն խոստովանել է, որ սիրում է ծովը, սակայն վերջին անգամ այնտեղ եղել է 1975 թվականին: Նրա խոսքերը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։
«Ես սիրում եմ ծովը. 1976 թվականին պետք է գնայի, բայց ասում էին, որ պետական հեղաշրջում է լինելու ․․․ և հեղաշրջում տեղի ունեցավ: Եվ դրանից հետո ես չվերադարձա ծով: Ես սիրում եմ ծովը, այն ինձ շատ է դուր գալիս»,- TG1 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հռոմի պապը։
1976 թվականի մարտի 24-ին Արգենտինայում իշխանությունը զավթեցին զինվորականները ՝ գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելայի գլխավորությամ։ Խորհրդարանը լուծարվեց, պարետային ժամ մտցվեց, դադարեցվեց քաղաքական կուսակցությունների և արհմիությունների գործունեությունը, սկսվեցին բռնաճնշումները։ Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներով ՝ ռազմական բռնապետության տարիներին, որն ավարտվել է 1983 թվականին, Արգենտինայում անհետ կորել է 30 հազար մարդ։
Նշենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին Բուենոս Այրեսում իտալացի էմիգրանտների ընտանիքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան